Արմեն Նիազյան
Արմեն Սուրենի Նիազյան (հոկտեմբերի 22, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, առավելապես հայտնի է «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքով[1][2][3][4]։
Արմեն Նիազյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ (2006) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (2006) |
Ուշագրավ աշխատանքներ | Բռնիր ձեռքս. ես վախենում եմ և Խավարից այն կողմ |
Կենսագրություն խմբագրել
Արմեն Նիազյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 64 միջնակարգ դպրոցում, այնուհետև շարունակել կրթությունը Երևանի թիվ 2 վարժարանում։ 2003-2006 թվականներին սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, որին զուգահեռ 2004-2006 թվականներին սովորել է ՀՊՄՀ-ի Լրացուցիչ կրթության ֆակուլտետի «Սոց. սպասարկում և տուրիզմ» բաժնում։ Ուսման տարիներին 4 ամիս սովորել է նաև Շվեդիայում՝ Մարիաննելունդի բարձրագույն դպրոցի միջազգային բաժնում։
Գրական առաջին քայլերն սկսել է անել դեռ վաղ դպրոցական տարիքում, այնուհետև 1999-2001 թվականներին թղթակցել է «Գարուն» ամսագրին կից գործող «Ծաղիկ» մանկապատանեկան հանդեսին՝ որպես պատանի ստեղծագործ։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը լույս է տեսել 2016 թվականին։ Այն 2017 թվականին եղել է Երևանում ամենաշատ վաճառված գրքերի առաջին տասնյակում։ Երկրորդ անգամ հրատարակվել է 2018 թվականի մարտի 21-ին[5][6]։ Գիրքը երկրորդ անգամ հրատարակվելուց անմիջապես դարձել է բեսթսելլեր, իսկ 2018 թվականի մայիսին գլխավորել է Երևանի բեսթսելլերների շարքը՝ լինելով ամենապահանջված գիրքը[7]։ Գիրքը երրորդ անգամ հրատարակվել է 2019 թվականի փետրվարին և ուղիղ 9 ամիս հետո սպառվել ամբողջությամբ[8]։
- «Խավարից այն կողմ» գիրքը լույս է տեսել 2020 թվականին։ Այն գիրքը պատմում է մի քանի մարդկանց կյանքից խաչաձևվող դրվագներ ու մի արևի պատմություն, որ երևաց մթնած ամպերի ետևից[9]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու աղջիկ և մեկ տղա։
Տես նաև՝ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Բռնիր ձեռքս․ ես վախենում եմ» Արմեն Նիազյան
- ↑ Արմեն Նիազյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը
- ↑ Երևանյան բեսթսելեր 4/67. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը ամենավաճառվածների ցանկում է
- ↑ «Խավարից այն կողմ». 2020 թ․ հուլիսի 4.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Արմեն Նիազյան(չաշխատող հղում)
- ↑ Արմեն Նիազյան(չաշխատող հղում)
- ↑ «Երևանյան բեսթսելեր». «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2018
- ↑ «Տարվա հայկական բեսթսելերները». Newsflow (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ ««Խավարից այն կողմ». գեղարվեստական պատում կյանքի, սիրո և լույսի կարևորության մասին». YerevanStyle.com. 2020 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.