Խաչիկ Շիրակյան
Խաչիկ (Խաչատուր) Միհրանի Շիրակյան (հունվարի 28, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 9, 2001, Երևան, Հայաստան), հայ քամանչահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1982)։
Խաչիկ Շիրակյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 28, 1931 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | փետրվարի 9, 2001 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | քամանչա |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1957) և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԽաչատուր Շիրակյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժինը։ 1947-1995 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի, իսկ 1995–2001 թվականին՝ «Վերածնունդ» անսամբլի քամանչահար։
Երկացանկում ընդգրկված են եղել Է. Միրզոյանի «Ֆանտազիա», Ա. Հարությունյանի «Պիես», նաև Դ. Ղազարյանի, Սայաթ-Նովայի երգերից։ Եղել է Ա. Մերանգուլյանի ստեղծագործությունների առաջին կատարողը։
Համերգներով շրջագայել է շուրջ 30 երկրում։
1982 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։
Խաչատուր Շիրակյանը մահացել է 2001 թվականի փետրվարի 9-ին։
Մրցանակներ
խմբագրելՀամամիութենական և հանրապետական փառատոների դափնեկիր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |