Խաչիկ Ղարաբեկյան
Խաչիկ Արամի Ղարաբեկյան (հուլիսի 20, 1939, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2008, Վանաձոր, Հայաստան)[1], հայ նկարիչ, թատերական նկարիչ։
Խաչիկ Ղարաբեկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1939 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 2008 (69 տարեկան) |
Մահվան վայր | Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1960) |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Կենսագրություն Խմբագրել
1960 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1961 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1971 թվականից եղել է Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի գլխավոր նկարիչը[2]։ Ղարաբեկյանի կերտած սրբապատկերները զարդարում են Վանաձորի և Սպիտակ քաղաքի եկեղեցիները։
Ստեղծագործություններ Խմբագրել
- «Կարբիդագործներ» (եռանկար)
- «Մեր քաղաքը և մարդիկ»
- «Թավջութակահարուհին»
- «Արևոտ օր»
- Խորհրդային միության հերոս Գ. Վարդումյան
- Ա. Խուտանյան
- Վարպետ Մեհրաբ
Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում ձևավորել է «Ռոմեոն, Ջուլիետան և խավարը», «Եկամտավոր պաշտոն», «Բոռ», «Թռչնակը վանդակում» և այլ բեմադրություններ։
Ցուցահանդեսներ Խմբագրել
2007 թվականին Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ցուցասրահում ներկայացվել է Ղարաբեկյանի անհատական ցուցահանդեսը[3]։
Հիշատակ Խմբագրել
2014 թվականին, նկարչի 75-ամյակին նվիրված, Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Խաչիկ Ղարաբեկյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-07-20(չաշխատող հղում)
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «Աշխարհի կենտրոնն այնտեղ է, որտեղ ես եմ ապրում. նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը կդառնար 72 տարեկան (լուսանկարներ)»։ haynews.am։ Վերցված է 2016-07-20(չաշխատող հղում)
- ↑ Հուշ-ցերեկույթ գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի 75-ամյակին նվիրված