Խաչիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Խաչիկ Արամայիսի Հարությունյան (փետրվարի 26, 1959(1959-02-26)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։

Խաչիկ Հարությունյան
Ծնվել էփետրվարի 26, 1959(1959-02-26)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1981-1984 թթ. - աշխատել է Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում որպես ինժեներ։
  • 1984-1995 թթ. - աշխատել է Կիրովականի սննդառում որպես ավագ ինժեներ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեներ, փոխտնօրեն։
  • 1995-2000 թթ. - Լոռու մարզի «Առևտրի և սպասարկումների» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 2000-2001 թթ. - աշխատել է «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսությունո» ԴՓԲԸ-ում որպես տնօրեն։

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • 2008 թ. ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2008 թ. մայիսի 15-ին ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև օգոստոսի 21-ը։
  • 2008 թ. հունիսի 17-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ. հունիսի 22-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2013 թ. նոյեմբերի 27-ը։
  • 2013 թ. նոյեմբերի 27-ին պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու կապակցությամբ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խաչիկ Հարությունյան

17 հունիսի 2008 - 31 մայիսի 2012 թ.
Հաջորդող
Սամվել Բալասանյան
Նախորդող
Հեղինե Բիշարյան
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար
Խաչիկ Հարությունյան

15 մայիսի 2008 թ. - 21 օգոստոսի 2008 թ.
Հաջորդող
Արծրունի Աղաջանյան

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել