Արծրունի Աղաջանյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արծրունի Կնյազի Աղաջանյան (նոյեմբերի 21, 1955(1955-11-21), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Արծրունի Աղաջանյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1955(1955-11-21) (68 տարեկան)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր
Կայքparliament.am/deputies.php?sel=details&ID=292&lang=arm

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • ՕԵԿ անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
  • 2003-2005 թթ. - Շիրակի մարզպետի տեղակալ։
  • 2005 թ. մայիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2005 թ. հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[2]։
  • 2006 թ. մայիսի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2006-2008 թթ. - «Օրինաց երկիր» կուսակցությունում կատարել է կուսակցական աշխատանք։
  • 2008 թ. ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. մայիսի 7-ից օգոստոսի 21-ը - Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2008 թ. օգոստոսի 21-ից 2011 թ. մարտի 21-ը - Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2010 թ. հոկտեմբերի 29-ից 2011 թ. մարտի 21-ը - Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2009 թ. փետրվարի 2-ից սեպտեմբերի 15-ը - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2008 թ. օգոստոսի 21-ին ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև 2011 թ. մարտի 21-ը։
  • 2011 թ. մարտի 21-ին պատգամավորական լիազորությունները դադարեցվել են «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն նշանակվելու կապակցությամբ։
  • Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Նախորդող
Խաչիկ Հարությունյան
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար
Արծրունի Աղաջանյան

21 օգոստոսի 2008 թ. - 21 մարտի 2011 թ.
Հաջորդող
Մարզպետունի Մանուկյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.