Խաչիկ Թովմասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Աբրահամի Թովմասյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XIX դարի հայ գրական գործիչ, մանկավարժ։
Խաչիկ Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Ապրել է Ինդոնեզիայում, Հնդկաստանում։ Գրել է «Հայք ի Հնդիկս Անգղիացվոց և Հոլանտացվոց» (1880 թվական) աշխատությունը՝ նվիրված Ինդոնեզիայի ու Հնդկաստանի հայ գաղթօջախների առաջացմանն ու պատմությանը։ Հոլանդերենից հայերեն է թարգմանել «Սահմանադրություն և կարգավորություն ժողովրդյան հայոց ի ճավա» (1889 թվական, կանոնագիր տեղի հայերի ինքնավար վարչության համար)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 203)։ |