Խաչիկ Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խաչիկ Մնացականի Ադամյան (դեկտեմբերի 25, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 11, 1995, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ` կիրառական արվեստի գծով։ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների և ճարտարապետների միության անդամ։ Հայրենական պատերազմի մասնակից։
Խաչիկ Ադամյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1921 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 11, 1995 (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն խմբագրել
Խաչիկ Ադամյանը ծնվել է Երևանում 1921 թվականին։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1941 թվականի մայիսից ծառայել է 232-րդ հրաձգային գնդում, Էստոնիայի Ելվա քաղաքում, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվել է հայրենիքի վրա։ Լենինգրադի մատույցներում գնդակից խոցված Խաչիկը գերի է ընկել։ 1945 թվականի մարտին փրկվելով գերությունից նորից կռվել է թշնամու դեմ։ Հայրենի տուն է վերադարձել 1946 թվականի հուլիսին։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով[1]։
1960-1970-ական թվականներին եղել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծային-փորձարարական արվեստանոցի գլխավոր մասնագետը։ 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1970 թվականից՝ Հայաստանի նկարիչների միությունների անդամ։
1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1985 թվականին Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։
Նրա գործերից են` Երևանի հյուսիսային մուտքի խորհրդանշական քանդակը, Երևանի օդանավակայանի ցուցանիշ-հուշարձանը, Երևանի հիմնադրման 2750- ամյակին նվիրված կրծքանշաններ ու հուշանվերներ, «Գառնի», «Աշտարակ» մեդալները, կանացի զարդեր, Հայաստանում մի շարք ուղղություն ցույց տվող վահանակներ, Կիսլովոդսկ և Էսենտուկի քաղաքների ավտոբուսների կանգառները և այլն[2][3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Խաչիկ Ադամյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-07(չաշխատող հղում)