Խաչափարախ, նախկինում միջնադարյան հայաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Հանրապետության Ջուղայի շրջանի տարածքում։

Գյուղատեղի
Խաչափարախ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Խաչափարախ (Ադրբեջան)##
Խաչափարախ (Ադրբեջան)

Անվան ծագում

խմբագրել

Խաչափարախ է անվանվել մոտակայքում գտնվող սուրբ Խաչ վանքի փարախատեղ լինելու պատճառով[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Խաչափարախ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում[2], Ապրակունիսից 6-7 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա, Երինջակ գետի ստորին հոսանքում, նրա աջ ափին, բարձրադիր վայրում[1]։

Հին գյուղը գտնվել է նոր գյուղից 2 կմ արևմուտք։

Պատմություն

խմբագրել

Պատմական գյուղի շրջակայքում պահպանվել են բնական և արհեստական կերպով ստեղծված քարայրեր, որոն վկայում են, որ գյուղը հինավուրց է։ Ընդգրկել է շուրջ 70-80 բնակելի և այլն շինություններ։ 19-րդ դարի սկիզբներին հայերը լքել են գյուղը, իսկ հետագայում մուսուլմաններն ավերել են այն[2]։

Բնակչություն

խմբագրել

1906 թվականին գյուղում բնակվում էին 726 հայ և ադրբեջանցի բնակիչներ։ 1970 թվականից գյուղը բնակեցված էր միայն ադրբեջանցիներով։

Կրթություն

խմբագրել

Գյուղում մինչև հայերի լքելը գործում էր տարրական դպրոց։

Ապրելակերպ

խմբագրել

Տեղացիների հիմնականում զբաղվում էի անասնապահությամբ և այգեգործությամբ։

Հուշարձան

խմբագրել

Գյուղից արևելք նրա սահմանին կից եղել էր Երնջակի սուրբ Կարապետ վանքը։ Գյուղը ուներ եկեղեցի, որը 1906 թվականը գտնվում էր արդեն ավերակներ վիճակում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 663
  2. 2,0 2,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 100-101, էջեր 100-101 — 224 էջ։