Խանդաձոր Վերին
Խանդաձոր Վերին, Խնդաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջուր ավանի յոթ թաղերից մեկը։ Գտնվում էր Ճորոխ գետի ձախ կողմում, Խոտորջուր գետի անտառապատ հովում։
Գյուղ | |
---|---|
Խանդաձոր Վերին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Կիսկիմի գավառակ |
Այլ անվանումներ | Խանդաձոր, Խանդաձոր թաղ, Խնդաձոր, Խնդաձոր Վերին, Վերնագեղ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԵնթադրվում է, որ գյուղի անունն առաջացել է խինդ, խնդության ձոր բառերից։
Աշխարհագրություն
խմբագրելԽանդաձորը շրջապատված է Պարխարյան լեռներով, որոնք ծածկված են փշատերև և սաղարթավոր անտառներով։
Պատմություն
խմբագրելԿոտորածների ժամանակ գյուղն ամբողջությամբ այրվել է։ Բնակիչները 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել են։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվել են ընդամենը 17 հոգի, որոնք բնակություն են հաստատել Թիֆլիսում։ Իսկ որոշ մասը 1918 թվականին Կլախինց թաղում հաղթական մարտեր մղեցին թուրքական զորքերի դեմ։
Բնակչություն
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽանդաձորն ուներ Մայր Աստվածածին և Ս. Երրորդություն անուներով եկեղեցիներ, հինգ մատուռ։
Ճարտարապետություն
խմբագրելԳյուղն ուներ 3-5 հարկանի տներ, փարթամ պարտեզներ։ Խանդաձորը բաժանված էր 8 թաղամասերի։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ մեկ այրված և մեկ գործող դպրոց։
Անվանի մարդիկ
խմբագրելԽանդաձորում է ծնվել Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, հայագետ Համազասպ Ոսկյանը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 644
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 11)։ |