Խաղալիքների երկիր
Խաղալիքների երկիր (գերմ.՝ Spielzeugland), հեղինակ Յոխեն Ֆրեյդանքի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ 2009 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[1]։
Խաղալիքների երկիր գերմ.՝ Spielzeugland | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Նացիստական Գերմանիա |
Թվական | 2007 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Jochen Alexander Freydank? |
Սցենարի հեղինակ | Johann A. Bunners? |
Դերակատարներ | Julia Jäger? և Տորստեն Միխաելիս |
Երաժշտություն | Ingo Ludwig Frenzel? |
Տևողություն | 14 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ստեղծման և վարձույթի պատմությունԽմբագրել
Ֆրեյդանկի բառերով ֆիլմի գաղափարը ծագել է, երբ նա փորձել է խաբել իր կրտսեր եղբորն այն ժամանակ, երբ լուրերով ցույց էին տալիս ցնցող լուսանկարներ։ 14 րոպեանոց ֆիլմը ստեղծվել է 4 տարի[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականին։
2014 թվականին ֆիլմի սցենարը լույս է տեսել առանձին գրքի տեսքով, լրացուցիչ նյութերով ու DVD հավելվածով[3]։
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1942 թվականին Նացիստական Գերմանիայում։ Հայնրիխ Մայսներն ու Դավիթ Զիլբերշտայնը ընկերներ ու հարևաններ են։ Իր երեխայի մանկական հոգեբանությունը Հոլոքոստի սարսափից պաշտպանելու համար, Մարիանա Մայսներն ասում է իր որդուն, որ նրա ընկեր Դավիթն ուղևորվում է ոչ թե համակենտրոնացման ճամբար, այլ «խաղալիքների երկիր»։
Երեխան որոշում է, որ չի կարող բաց թողնել այդ արկածներն ու որոշում է գնալ իր ընկերոջ հետևից դեպի հեքիաթային արկածներ։ Մի անգամ առավոտյան նա անհայտանում է հրեա հարևանների հետ։ Մարիանան փնտրում է իր որդուն կայարանում ու չգտնելով նրան, փրկում է Դավիթին որպես իր սեփական որդի։ Եզրափակիչ տեսարանում Հենրիխն ու Դավիթը միասին խաղում են, բայց արդեն մեծ հասակում։
ԴերերումԽմբագրել
- Յուլիա Յագեր՝ Մարիանա
- Սեդրիկ Յայխ՝ Հայնրիխ
- Տամայ Բուլուտ Օզտավան՝ Դավիթ Զիլբերշտայն
- Դավիթ Քրիստիան Բուներս՝ օբերշտուրմֆյուրեր
- Գրեգոր Վեբեր՝ ՍՍ-ի սպա
ՊարգևներԽմբագրել
Ֆիլմն արժանացել է հետևյալ պարգևներին․
Պարգևներ | ||||
---|---|---|---|---|
Փառատոն / Մրցանակ | Թվական | Պարգև | Կատեգորիա | Հաղթող |
Կինեմատոգրաֆիական մշակույթների ու գիտությունների ակադեմիա |
2009 | Օսկար | Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ | Յոխեն Ֆրեյդանք |
Փալմ-Սպրինգսում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն | 2008 | Հանդիսատեսների համակրանքի մրցանակ | Լավագույն խաղային ֆիլմ | Յոխեն Ֆրեյդանք |
Տես նաևԽմբագրել
- Զոլավոր գիշերազգեստով տղան, այլ ֆիլմ, որտեղ գերմանական տղան, ընկերանալով համակենտրոնացման ճամբարից մի տղայի հետ, կորչում է ճամբարում։
Արտաքին հղումներԽմբագրել
- «Խաղալիքների երկիր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «MEPHISTOFILM: Spielzeugland» (գերմաներեն)։ mephistofilm.de։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-3-10
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Awards for Spielzeugland (2007)»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2019-07-03
- ↑ «Kurzfilm "Spielzeugland": Berliner Regisseur bekommt Oscar» (գերմաներեն)։ STERN.DE։ Վերցված է 2015-1-25
- ↑ «Spielzeugland» (գերմաներեն)։ Gollenstein Verlag։ Վերցված է 2015-1-25(չաշխատող հղում)