Խաղալիքների գաղտնիքը (ռուս.՝ ), մուլտիպլիկացիոն ֆիլմ[1] երեխաների համար` ընկերության և հավատարմության մասին, որը ստեղծել է ռեժիսոր Ռոզալիա Զելման։ Թողարկվել է 1987 թվականին, «էկրան» ստեղծագործական միության կողմից։ Տևողությունը 9 րոպե, 32 վայրկյան է։

Խաղալիքների գաղտնիքը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոզալիա Զելմա
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն572 վայրկյան

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որն արդեն դադարել է խաղալ իր հին խաղալիքներով, որի պատճառով խաղալիքներն սկսել են նեղանալ նրանից։

Մի անգամ աղջիկը գնում է քնելու, իսկ իր հին խաղալիքները սկսում են կիսվել իրենց տպավորություններով տիրուհու մասին։

Արթնանալով` աղջիկը խոստանում է սիրել իր հին խաղալիքները նույնիսկ նոր խաղալիքներից ավելի շատ։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Տեքստի հեղինակ` Վալենտին Բերեստով
  • Ռեժիսոր` Ռոզալիա Զելմա
  • Սցենարիս հեղինակ` Լյուդմիլա Ուլիցկայա
  • Բեմադրող նկարիչ` Տատյանա Աբալակինա
  • Օպերատոր` Իգոր Շկամադրա
  • Կոմպոզիտոր` Սերգեյ Տոմին
  • Հնչյունային օպերատոր` Օ. Սոլոմանով
  • Դերերը հնչյունավորել է` Մարիա Վինոգրադովա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել