Խախրև
Խախրև, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, Վանա լճից 12 կմ հարավ-արևմուտք՝ ափից 6 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խախրև | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Խախռև, Խախռեֆ, Խախռիվ, Խակրև, Խոխրև | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բիթլիսի գետը սկիզբ է առնում Խախրևի բլուրներից մեկում։
1909 թվականիուներ 31 տուն՝ 207 բնակչով։ 1885 թվականի թուրքերի կողմից կազմակերպված կոտորածների պատճառով հայ բնակչությունը կողոպտվեց ու կոտորվեց։ Բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները գաղթեցին տարբեր երկրներ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 629
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թվականներին, Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |