Հրատարակել է մոկացի Զատիկ Խապոյենցից գրառած հայ ժողովրդական վեպի մի տարբերակ («Սասմա փահլիվաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր», 1899), «Տասնիններորդ դարի կտակը» (1899), «Հայ ժողովրդական դյուցազնական վեպը» (ռուսերեն 1900, գերմաներեն 1902, հայերեն 1903), «Աղբյուրներ հնագույն հայոց պատմության» (1903) աշխատությունները։ Գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև մի քանի քրդական վիպական երգեր։ Խալաթյանի պատմագիտական հետազոտությունները վերաբերում են հիմնականում ուրարտական շրջանին։ Արաբ մատենագիրների երկերից քաղել և թարգմանել է Հայաստանին վերաբերող նյութեր («Արաբացի մատենագրերը Հայաստանի մասին», 1919)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 704)։