Խաբար (նախաիսլամական պոեզիա)
Խաբար ՝ նախաիսլամական արաբական պոեզիայի դրսևորում։ Արաբական միջնադարյան մշակույթի համար խաբարի դասակարգումը և վերլուծումը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ խնդրի լուծումից կախված է արաբական արձակի կազմավորման գործընթացը հասկանալը, ինչպես նաև միջնադարյան արաբների կյանքի երևույթների նկատմամբ մոտեցման ձևավորումը։ Պետք է տալ «խաբար» տերմինի ճշգրիտ բացատրությունը։ Դժվարությունն այն է, որ գիտական գրականության մեջ խաբարի խնդիրը մինչ այժմ հատուկ չի ուսումնասիրվել, ինչի արդյունքում հետազոտողները բավականին ազատ էին օգտագործում այս տերմինը՝ երբեմն այդպես անվանելով տեղեկությունը, հաղորդագրությունը; երբեմն պատմվածքը, պատմական ակնարկը, լեգենդը, անեկդոտը և այլն։
Նախաիսլամական և վաղ իսլամական Արաբիայում
խմբագրել«Խաբար» բառը բառացիորեն նշանակում է «հաղորդագրություն», «լուր»։ Յուրաքանչյուր հաղորդագրություն, նույնիսկ պատմվածքի որևէ կերպարի անունը, նրա ցեղի անվանումը կամ այլ տեղեկություն, պետք է համարել խաբար։ Միջնադարյան արաբական բառարանները (արաբ․՝ لسان العرب «Լիսան ալ-՛արաբ»- Արաբերեն լեզու, արաբ․՝ قاموس المحيط «Կամուս ալ-մուխիտ»- Համընդհանուր բառարան) «խաբար» բառի նշանակությունը տալիս են «նաբա՛» (արաբ․՝ نبع-«տեղեկություն», «հաղորդագրություն», «լուր», «նորություն») բառի միջոցով; «Ալ մու՛ջա ալ–վասիտ»-ը տալիս է հետևյալ բացատրությունը. «Խաբարը այն է, ինչ փոխանցվում կամ պատմվում է բանավոր կամ գրավոր»։ Սակայն, ո՛չ թարգմանությունը, ո՛չ արաբական բառարաններում այս բառի բացատրությունը չեն տալիս այս բառի տերմինային իմաստը, այլ ընդամենը ցույց են տալիս, որ այդ բառը նշանակում է տեղեկություն փոխանցել։ «Տեղեկության փոխանցում» հասկացությունը նշելու համար արաբները օգտագործում էին խբր, հդս, րու, յա, զկր արմատները (չհաշվելով այն արմատները, որոնք ունեն չեզոք իմաստ, օր.՝ կալա (արաբ․՝ قال))։ Խբր-ն և հդս-ն ավելի հաճախ էին օգտագործվում քան մնացածները։
Հդս (արաբ․՝ حدث) արմատի իմաստը Գրյազնեվիչը տալիս է հետևյալ կերպ՝ «անել այն ինչ նախկինում գոյություն չուներ», «անել առաջին անգամ», «անել վերջերս», «լինել նորը», այստեղից էլ՝ հադիսուն (արաբ․՝ حديث), հադիսաթուն (արաբ․՝ حديثة)- իրադարձություն, դեպք; հադասաթուն (արաբ․՝ حدثة)- նորարարություն; հադասուն (արաբ․՝ حدث)- իրադարձություն, նորություն; հադիսուն (արաբ․՝ حديث)- խոսակցություն, զրույց, պատվածք։ Այստեղից կարելի է ենթադրել, որ հադդասա(արաբ․՝ حدّث` պատմել) բայը սկզբնական շրջանում ունեցել է «պատմել վերջերս տեղի ունեցածը կամ առաջին անգամ տեղի ունեցածի մասին»։Խբր արմատի իմաստը նույնպես երկիմաստ չէ՝ «փորձ ունենալ», «իմանալ փորձով», «լինել լավ իմացող,տեղեկացված»։ Այստեղից էլ՝ խուբրուն (արաբ․՝ خبر)- գիտելիք, փորձ; խիբրաթուն (արաբ․՝ خبرة)- գիտելիք, փորձ, փորձվածություն; խաբարուն (արաբ․՝ خبار)- նորություն, լուր, հաղորդագրություն։ Այս կերպ ախբարա (արաբ․՝ أخبر) բայը (հաղորդել, տեղեկացնել) ունեցել է «փորձի վրա հիմնված գիտելիք փոխանցել» իմաստը։ Համապատասխանաբար խաբարուն բառը նշանակում է «գիելիք վերցված նախնիների» փորձից։ Միջնադարյան արաբական գրականության էջերն ուսումնասիրելիս նկատվում է, որ հեղինակի առանձնացրած՝ գլուխ, հավելված և այլն, մասերից կան նաև ավելի մանր մասնիկներ, որոնցից է օրինակ՝ խաբարը։
Խաբարի նշանակություն
խմբագրել«Խաբար» տերմինը նշանակում է «արձակ պատվածք, որը տեղեկացնում է որևէ կարևոր իրադարձության մասին, կամ հաղորդում տեղեկություններ որևէ հայտնի մարդու մասին»։ Խաբարները անպայման ունեն իրական հիմք, տեղեկացնում են իրոք տեղի ունեցած իրադարձության մասին։ Խաբարի առաջացման պատմությունն ուսումնասիրելիս հայտնվեց ևս մի խնդիր, այն է, թե արդյո՞ք գոյություն ունեցել է խաբարը նախագրային շրջանում։ Երկար ժամանակ խաբար-ը համարվում էր միայն գրավոր տեքստ։ Սակայն, առաջացավ մի հարց՝ ի՞նչ հիմքով 8-9-րդ դարերում բուռն ծաղկում ապրեց արաբական գրականությունը, հանդես գալով տարբեր ժանրերի գրական հուշարձաններով, որոնցից մեկն էլ խաբարն էր։ 20-րդ դարում Մարգոլիուսը առաջ քաշեց նախաիսլամական պոեզիայի կեղծ լինելու վարկածը, որը հերքվեց։ Արաբական միջնադարյան գրականության հիմքում ընկած է նախաիսլամական և վաղիսլամական պոեզիան, իսկ արձակի հիմքում էին բանավոր փոխանցվող պատմվածքները։ Հենց բանավոր արձակ պատմվածքների, այսինքն խաբարների, զարգացումը բերեց այնպիսի ժանրերի առաջացանը ինչպիսիք են ախբարը և տաբակատը։ Երկար ժամանակ տեղեկությունների փոխանցումը կատարվում էր և՛ բանավոր, և՛ գրավոր։ Ջահիլիական պոեզիան և խաբարները փոխանցվում էին բանավոր։ Արաբական բանավոր և գրավոր գրականության միաձուլումը շատ արագ կատարվեց։ Բայց, միևնույնն է, բանավոր փոխանցումը պահպանում էր իր արդիականությունը արաբական գրի զարգացման ամենածաղկուն շրջանում։ Միջնադարյան արաբ հեղինակները տալիս են տեղեկություն այն մարդկանց մասին, ովքեր իրենց հիշողության մեջ էին պահպանում բանվոր փոխանցվող ստեղծագործությունները։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ 8-10-րդ դարերում գոյություն ուներ խաբարի երկու տեսակ՝ բանավոր արձակ պատմվածք և գրի առնված խաբարներ՝ վերցված նախնիների ստեղծագործություններից։ Երկուսի հիմքում էլ բանավոր արձակ պատմվածքն էր, որն առաջացել է քոչվոր հասարակության մեջ։ Հին արաբների բառապաշարը մեզ է ներկայանում բավականին հարուստ, բայց չհամակարգված կերպով։ Հիմնական նյութը խաբարներն են։
Ժամանակաշրջան
խմբագրելԽաբարները սկսել են հավաքագրել 8-րդ դարի երկրորդ կեսից։ Մեր տրամադրության տակ է նաև «Այամ ալ-արաբ»-ը, որոնք գրվել են այն նույն ժամանակ ինչ ջահիլիական պոեզիան։ Յուրաքանչյուր օրը համապատասխանում էր որևէ կարևոր իրադարձության։ Այն իրենից ներկայացնում է խաբարների միահյուսում։ Այս ժողովածուն մեծ դեր ունեցավ արաբական գրականության պատմության մեջ։ Խալիֆ Օմարն ասում էր. «Պոեզիան մարդկանց համար գիտելիք էր, որից ավելի ճշգրիտ նրանք չունեին»։ Օմար խալիֆը նկատի ուներ, որ պոեզիան մարդկանց համար իրենց շրջապատող աշխարհը ճանաչելու ճանապարհ էր։ Բայց բանաստեղծություններն առանձին-առանձին գոյություն չունեին, նրանք ուղեկցում էին խաբարին և տալիս էին նրան որոշակի երանգավորում։ Հենց այսպիսի բանաստեղծական մշակույթն էր փոխանցվում սերնդեսերունդ տալով գիտելիքներ հասարակության պահպանման համար։ Բեդվինական հասարակությունը միշտ ավանդապահ էր։ Ավանդական հասարակությունը կարիք ունի օրինակների, որոնք տրվում են նախնիների կողմից։ Այդ իսկ պատճառով մեծ նշանակություն էր տրվում անցյալին, համարելով այն նորմերի պահարան, որոնց պետք էր անխոս հետևել։ Յուրաքանչյուր սերունդ հետևում էր իրեն նախորդող սերնդի նորմերին, այդ իսկ պատճառով տեղեկությունների փոխանցումը ունի միայն մասնավոր նշանակություն։ Նախնիներին հետևելը հեղինակավոր էր դարձնում այս կամ այն քայլը։
Տեսակներ
խմբագրելԽաբարների առաջին փուլի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք չեն հանդիսանում ողջ սոցիալական տեղեկատվության կրողներ։ Նրանք իրենց մեջ պարունակում են երկու տեսակի տեքստեր, որոնք հակադրվում են միմյանց։ Առաջին տեսակը առասպելականն է, երկրորդը դեռ հստակ անվանում չունի, այն լավ ուսումնասիրված չէ։ Առասպելները նախկինում եղել են հասարակության գիտակցության արդյունքում ծնված պատմություններ, որոնք արտահայտել են մարդկանց պատմությունները մի շարք հերոսների և անհավանական դրվագների միջոցով։ Այդպիսով նրանք ստեղծել են աշխարհի պատկերը։ Այսպիսով առասպելները արտահայտել են մարդկանց շրջապատում կատարվող եղելությունները և դա համարվել է աշխարհըմբռման համակարգ։ Առասպելական տեքստերը չեն պարունակում մեր այսօրվա կյանքի սյուժեները, նրանց շատ դժվար է դասել այսօրվա կատեգորիաներից որևէ մեկին։ Այն չունի սկիզբ և վերջ, այն կարծես արտահայտում է որևէ գործողության անընդհատ կրկնվող համակարգ։ Եւ սրան հակադարձում է մյուս տեսակը, մեր դեպքում խաբարը, որն ներառում է նախնիների իմաստությունը։ Ի տարբերություն առասպելի, խաբարներն իրենց մեջ ներառում են այնպիսի դրվագներ, որոնք ոչ թե անընդհատ կրկնվում են, այլ ունեն հատուկ նշանակություն, և եզակի դեպքեր են։ Նրանք ունեն սյուժե և նրանց հիման վրա առաջանում է նովելը։ Փաստորեն խաբարներում ի հայտ են գալիս ուրիշ դրվագներ, օրինակ ուրիշ աստվածներ և դրանց միջոցով առասպելական տեքստերի պարունակությունը մղվում է երկրորդ պլան, առաջացնելով աշխարհայացքի նոր տեսակետեր և հորիզոններ։ Առասպելական ենթագիտակցությունը հատուկ է նաև Արաբիային, ինչի մասին խոսում է նախաիսլամական պոեզիան, սակայն ենթադրվում է, որ իսլամի ընդունումից հետո այդ տեքստերի գրառումները չեն շարունակվել։ Շատ տեքստեր մոռացվել են, և դրա մասին են վկայում քաթիբների շատ գրառումներ, օրինակ՝ Ալի, ալ-Ասմարի, խալիֆա ալ-Ախմարի և այլն։ Իբն Քութեյբան գրում է խաբարներից մեկում, թե ինչխես են մի քանի գրողներ գնացել խալիֆայի մոտ և ասել նրան, որ շատ տեքստեր մոռացության են մատնվել, սակայն դրանք բավականին կարևոր են եղել գիտության զարգացման համար։ Խաբարներում գործողությունների կատարման վայրը կոնկրետ է։ Այն ժամանակների մարդուն հետաքրքրել է բուն գործողությունը։ Խաբարները գրվել են նաև նախաիսլամական շրջանում։ Նրանք իրենց մեջ պարունակում են տարբեր ժանրերի պատմություններ, նրանցում նկարագրված են իրական ընդհարումներ, ռազմական բախումներ և այլն։ Սակայն բանավոր կերպով փոխանցվելով՝ այն կորցրել է իր հավաստիությունը, քանի որ աստիճանաբար նրա միջից անհետացել են շատ դրվագներ՝ առասպելական, ռազմական; ուստի հավաստի աղբյուր համարել այլևս չի կարելի։ Սակայն ի տարբերություն մյուս ժանրերի խաբարը իր մեջ ունի հավաստիության աղբյուրներ և այն տալիս է տվյալ ժամանակաշրջանի մասին կոնկրետ պատմական պատկերացումներ, և նրանում շատ հազվադեպ է, որ երևակայականը դուրս է գալիս գիտակցության սահմաններից։
Բովանդակություն
խմբագրելԽաբարի սահմանումը մի փոքր դժվարացնում է այն, որ գիտնականները հաճախ ենթադրում են, որ մինչիսլանժմական խաբարը անուղղակի ձևով արտացոլումէ սոցիալակն, տնտեսական կամ այլ հարաբերություններ։ Սակայն ինչպես գրում էր Վ.Յ.Պրոպպը՝
Այնուհետև Վ.Յ.Պրոպպը խոսում է ֆոլկլյորի(բանահյուսության) մտածելակերպի յուրահատկության մասին.
Խաբարների մեջ ավելի իրական է պատկերվում կյանքը և նշվում է կախարդական տարրերի առկայությունը, ինչը աղավաղում է ժամանակակից մարդու իրականության մասին պատկերացումը։ Միջնադարյան իրականությունը տարբերվում է ժամանակակից իրականությունից։ Դրա մեջ կան ֆանտաստիկ տարրեր, ինչի պատճառով էլ խաբարում կենդանի մարդկանց շարքում ներկայացվում են ցանկացած տեսակի գերբնական էակներ, կախարդական ուժեր, գուշակություններ, մարգարեական երազներ և այլն, որոնք միջնադարյան մարդուն շրջապատող իրականության մի մասն են։ Գիտության զարգացման հետ մեկտեղ խաբարը դադարում է լինել սինկրետիկ։ Այն ճյուղավորվում է և աստիճանաբար վերածվում ախբարի։ Սինկրետային խաբարի ձևերից են պատմական, կրոնական, լեզվաբանական, ադաբի խաբարները։ Սրանց զուգահեռ առանձնացվում է նաև զվարճալի խաբարը, որը իր զարգացման ընթացքում վերածվել է նովելի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В.Я.Пропп, Фольклор и действительность
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Պրոպպ Վ.Յա. - Ֆոլկլոր և իրականություն (ռուսերեն)(չաշխատող հղում)
- Հովհաննիսյան Դ.- Խաբարը Արաբիայի նախաիսլամական և վաղիսլամական հասարակության մշակութային գիտակցուփթյան մեջ (ռուսերեն)