Լև Տոլստոյի դիմաքանդակ (քանդակ)

Լև Տոլստոյի դիմաքանդակ, Հակոբ Գյուրջյանի դիմաքանդակներից, որում ընդգծված է մոդելի հոգեբանական նկարագիրը։ Ժամանակին դա անվանվել է «Մտածողը»։ Դիմաքանդակը ընկալվում է որպես խոր մտքերի մեջ ընկած փիլիսոփայողի կերպար։

Լև Տոլստոյի դիմաքանդակ
քանդակագործՀակոբ Գյուրջյան
տարի1913 թվական
բարձրություն52 սմ
նյութմարմար
գտնվելու վայրՀայաստանի ազգային պատկերասրահ

Նկարագրություն խմբագրել

Տոլստոյը կերպավորված է մի փոքր գլխահակ, աչքերը ներքև հառած, ինքնամոռաց հոգեվիճակում։ Կծկված ճակատը, կախված հոնքերը, խորն ընկած ակնախոռոչները նրա դեմքին տալիս են հոգնածի արտահայտություն։

Տոլստոյի կերպարն ինքնըստինքյան զուգորդվում է «իմաստասեր» հասկացության հետ։ Դիմաքանդակում պահպանված են այդ ժանրին ներկայացվող բոլոր պահանջները։ Կերպարվեստում գոյություն ունեցող Տոլստոյի դիմանկարներից ոչ մեկը չունի հոգեբանական այնպիսի խորություն, ինչպիսին Գյուրջյանի ստեղծագործությունն է։ Ռոդենյան գեղանկարչական ծեփվածքով են մշակված Տոլստոյան դիմագծերը, մանավանդ կրծքի վրա փռված փառահեղ մորուքը, մեղմ ռելիեֆով դուրս ցցված ճակատը, մինչև ուսերն իջած երկար մազերը։

Քանդակի մշակման մեթոդը խմբագրել

Դիմաքանդակը մշակելով դասական արվեստի մեթոդով` Գյուրջյանը արձանին տվել է հմայիչ տեսք` այն ներդաշնակելով նրա ներքինին, որը և՛ հմայիչ է, և՛ գեղեցիկ, և՛ մարդասիրական։

Դիմաքանդակի մեջ նույնպես կիրառված է Օգյուստ Ռոդենի մեթոդը։

Թե՛ Դոբրովեյնի, թե՛ Տոլստոյի դիմաքանդակները միայն իրենց մշակման ոճով են նման Ռոդենի արվեստին, մինչդեռ թե՛ ներքինով, թե՛ մարմարն ինքնուրույն կերպով օգտագործելու հնարավորություններով Գյուրջյանը մնում է ինքնուրույն` ստեղծելով բարձրորակ գեղարվեստական ստեղծագործություններ [1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987

Արտաքին հղումներ խմբագրել