Լև Կրուգլի

ֆրանսիացի դերասան

Լև Բորիսովիչ Կրուգլի (փետրվարի 24, 1931(1931-02-24), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 2010(2010-11-17), Օ-դը-Սեն, Իլ-դը-Ֆրանս), սովետական, իսկ հետագայում նաև ֆրանսիական թատրոնի դերասան և կինոդերասան։

Լև Բորիսովիչ Կրուգլի
Ծնվել էփետրվարի 24, 1931(1931-02-24)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 17, 2010(2010-11-17) (79 տարեկան)
Մահվան վայրՕ-դը-Սեն, Իլ-դը-Ֆրանս
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of France.svg Ֆրանսիա
ԱզգությունՌուս
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Նիկիտա, Սերգեյ, Նիկոլայ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է մետրոշինարարի և երգչուհու՝ Ալեքսանդր Գոլդենվեյզերի աշակերտուհու ընտանիքում։ Նրա նախնիներն ապրել են Կիևում։ Բարեկամներից շատերը մահացել էին հայրենական մեծ պատերազմում։

1953 թվականին ավարտել է Մ․ Ս․ Շչեպկինի անվան թատերական ուսումնարանը, որտեղ սովորում էր Վերա Պաշեննայայի մոտ։ Առաջին անգամ բեմ է բարձրացել դեռ ուսումնական տարիներին «Իվան Ահեղը» բեմադրությունում։

1953-1956 թվականներին Լև Կրուգլին Խաբարովսկի ծայրային դրամայի թատրոնի դերասան էր[1]։ Հետագայում վերադարձավ Մոսկվա, որտեղ խաղաց «Ժամանակակից» թատրոնում։

1964 թվականին մի քանի դերասանի հետ գնաց Անատոլի Էֆրոսի հետևից՝ սկզբում Լենինյան Կոմսոմոլի թատրոնում (որը այժմ կոչվում է Լենկոմ), իսկ 1967 թվականին Մոսկովյան Փոքր Բրոննոյի թատրոնում։ 1965 թվականին «Իմ խեղճ Մարատը» պիեսի հիման վրա բեմադրված «Մարատը, Լիկան և Լեոնիդիկը» ներկայացման մեջ Լև Կրուգլին կատարեց Լեոնիդիկի դերը։ Լիկայի դերը կատարեց Օլգա Յակոլևան, իսկ Մարատի դերը՝ Ալեքսանդր Զբրուևը։ Մեծ հաջողություն բերեց իր Տուզենբախի դերը Էֆրոսի «Երեք քույրերը» բեմադրությունում։

Իր առաջին դերը կինոյում կատարեց 1959 թվականին Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։ Դերասանի ֆիլմացանկում կան նաև «713-րդը խնդրում է վայրէջք կատարել», «Արջևում ձիգ շրջադարձ է», «Կենդանիները և մահացածները», «Աղմկոտ օր», «Սև կախարդի նվերը» և այլն։

1979 թվականին ենթարկվել է էմիգրացիայի իր կնոջ՝ Նատալյա Էնիկի և որդու Նիկիտայի հետ։ Ապրել և աշխատել է Վիեննայում և Մյունխենում։ Մյունխենում երեք տարի աշխատել է որպես «Ազատություն» ռադիոյի հաղորդավար։

Ֆրանսիայում ընտանիքի հետ ապրել է Մյոդոնեյում, Փարիզի արվարձանում։

Իր կնոջ հետ բեմադրում էր ներկայացումներ, որտեղ խաղում էին երկուսով։ Նրանց երկդերասան թատրոնը գոյություն ունեցավ 25 տարի։ Նրանք բեմադրություններ էին խաղում ամբողջ Եվրոպայում և Ամերակայում։ Ռուսաստան Լև Կրուգլին և Նատալյա Էնկեն եկել են երկու անգամ․ առաջին անգամ Մշակույթի նախարարության հրավերով 1993 թվականին հյուրախաղեր բեմադրեցին Մոսկվայում և Պետերբուրգում։ Երկրորդ անգամ 2003 թվականին Ռուսաստանում մասնակցեցին «Անցյալի ծածկակառքում» ներկայացմանը։ Էմիգրացիայի տարիներին մկրտվել է։ Եղել էր էկումենիստ[2] ։

2005 թվականին այլ Ռուսական մշակութային գործիչների հետ ստորագրեց նամակ, ըստ որի Միխայիլ Խոդորկովսկսկուն պետք է համարեն քաղբանտարկյալ։

Մահացել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին «Լեմբեր» հիվանդանոցում[3]

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը՝ դերասան Նատալյա Էնկե
  • Երեխաները՝ Սերգեյ, Նիկիտա, Ալեքսեյ

Նիկիտա Կրուգլի-Էնկեյը նկարահանվել է կարճամետրաժ «Հորդառատ անձրև» (1977 թ) ֆիլմում, որտեղ կատարեց գլխավոր դերը։

ՖիլմացանկԽմբագրել

ԽՍՀՄ-ումԽմբագրել

  • 1959 թ՝ Օրորոցային - վարորդ Լյովկա
  • 1960 թ՝ Աղմկոտ օր - Գեննադիյ Լափշին
  • 1960 թ՝ Առջևում շրջադարձ է - Անդրեյ
  • 1960 թ՝ Ցատկ արշալույսին - պահակային հաուպվախտայում
  • 1961 թ՝ Երկու կյանքեր - լուսագրող
  • 1961 թ՝ Մարդ, որը գնում է արևի հետևից - բեռնատարի վարորդ
  • 1962 թ՝ 713-րդ խնդրում է վայրէջք կատարել - Իրժի
  • 1963 թ՝ Կենդանիները և մահացածները - Կոմարով
  • 1963 թ՝ Պատուհանների կողքով անցնում են գնացքները - Ֆյեդոր Ֆյեդորովիչ Գուսև
  • 1967 թ՝ Խորհրդավոր պատը - Եգոր Լոմով
  • 1968 թ՝ Ամուսնության օրը - Վասիլիյ
  • 1968 թ՝ Յրասյա Բրատչիկի կյանքը և թաղումը - Ռեզչիկ
  • 1969 թ՝ Գիշերվա ժամը 13-ին
  • 1969 թ՝ Վերջին արձակուրդները - Իվան Դավիդով
  • 1969 թ՝ Դեպի Լենին - Ժորժ Գորչակով
  • 1970 թ՝ Փորձ - Կիրիլ Ալեքսանդրովիչ
  • 1971 թ՝ Բասկերվիլի շունը - դոկտոր Վաթսոն
  • 1971 թ՝ Մարատը, Լիկան և Լեոնիդիկը - Լեոնիդիկ
  • 1972 թ՝ 4-րդ - Թեդի Ֆրանք
  • 1973 թ՝ Միայն մի քանի բառեր պարոն դե Մոլիերի պատվին - Շարլ Վարլե դե Լագրանժ
  • 1973 թ՝ Ամիս գյուղում - Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռակիտին
  • 1974 թ՝ Իվան և Մարյա - Վոյևոդա
  • 1976 թ՝ ․․․և այլ պաշտոնական դեմքերը - Չերնեցով
  • 1976 թ՝ Քաղաքն առավոտից գիշեր - Լյոնյա
  • 1976 թ՝ Ընտանեկան մելոդրամա - Պավել Բարաբանով
  • 1978 թ՝ Սև կախարդի նվերը - Սև կախարդ
  • 1979 թ՝ Բարբարոսները - Մավրիկի Օսիպովիչ Մոնախով

ՖրանսիայումԽմբագրել

  • 1980 թ՝ Ինչպիսի հանգստություն[4]
  • 1985 թ՝ Լուսավոր ապագա[4]

ԾանոթագրություններԽմբագրել