Լև Զուլկարնաև (ռուս.՝ Лев Зулькарнаев, փետրվարի 9, 2000(2000-02-09)[1], Տյումեն, Ռուսաստան[2]), ռուս դերասան, առավել հայտնի է «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է «Ձմեռ» կերպարին[3]։

Լև Զուլկարնաև
Ծնվել էփետրվարի 9, 2000(2000-02-09)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՏյումեն, Ռուսաստան[2]
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2000 թվականի փետրվարի 9-ին Տյումենում[4]։ Ծնողները ամուսնալուծված են, հայրը՝ Վյաչեսլավ Ռենատովիչը, նախկինում եղել է «Սիբնեֆտավտոմատիկա» ինժեներական և արտադրական ընկերության պայմանագրային գծով գործադիր տնօրենի տեղակալ, ղեկավարել է «Էլեմենտ-Ռ» ՍՊԸ-ն։ 1992 թվականին նշանակվել է «Էլեմենտ-Ռ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն։ Մայրը՝ Ժաննան, երիտասարդ տարիներին աշխատել է ռադիոյում, իսկ հետո հեռուստատեսությունում։ Դեռահաս տարիքում գրել է բանաստեղծություններ։ Աշխատանքները տեղադրել է «Стихи.ру» կայքում, իսկ 2018 թվականին հրապարակել է «Միայնակ երջանկության չորս պատերը» բանաստեղծական ժողովածուն[5]։

2018 թվականին Զուլկարնաևը ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։ Հետագայում խաղացել է Պրակտիկա թատրոնի (Գրիգորի Դոբրիգինի «Ահա այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք դիրիժորության մասին» և Մայա Դորոժենկոյի «Այնտեղ») և Ազգերի Թատրոնի (Տատյանա Տարասովայի «Հաստ նոթատետր») ներկայացումներում[5]։

2021 թվականին Զուլկարնաևը իր դեբյուտն է կատարել կինոյում։ Խաղացել է Իգոր Վոլոշինի «Հյուսը» բազմասերիանոց դետեկտիվ թրիլերում։ Նույն թվականին ֆիլմը արժանացել է մրցանակի Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում, Ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն հեռուստատեսային/վեբ-սերիալ» անվանակարգում[6]։ Առաջին անգամ ֆիլմում գլխավոր դեր ստացել է 2022 թվականին, երբ խաղացել է «Էքսպրես» կատակերգական դրամայում։ Ֆիլմը Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում ստացել է ժյուրիի երկու հատուկ մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.kinopoisk.ru/name/6828191/
  2. 2,0 2,1 2,2 https://tmn.aif.ru/society/v_seriale_slovo_pacana_sygral_aktyor_iz_tyumeni_lev_zulkarnaev
  3. «Яндекс». www.kinopoisk.ru. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  4. «Лев Зулькарнаев».
  5. 5,0 5,1 Zakharov, Pavel. «Лев Зулькарнаев, 23». Forbes «З0 до 30» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Сериал "Коса" Игоря Волошина можно смотреть в интернете». Российская газета (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.