Լև Բարսկի
Լև Բարսկի (ռումիներեն՝ Lev Barskii, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1909, Stara Kulna, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1974, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի գրող, դրամատուրգ։
Լև Բարսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1909 |
Ծննդավայր | Stara Kulna, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1974 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, խմբագիր և լրագրող |
Լեզու | մոլդավերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԼև Բարսկին ծնվել է 1909 թվականին Օդեսայի մարզի Ստարայա Կուլնա գյուղում աղքատ հրեաների ընտանիքում։ Ավարտել է գյուղի դպրոցը, այնուհետև Բալտա քաղաքում անցել է մանկավարժական դասընթացներ և որպես ուսուցիչ աշխատել է գյուղական դպրոցներում։ 1931-1938 թվականներին համագործակցել է մոլդովական թերթերի հետ, որտեղ էլ հրատարակել է իր պատմվածքներից, եղել է «Կարմիր հողագործ» խմբագրության անդամ։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Դեպի նոր կյանք» լույս է տեսել 1933 թվականին Տիրասպոլում, որտեղ գրողն ապրել է մինչև 1937 թվականը։ 1938-1939 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Օդեսայի մարզի Տոչիլինո գյուղում, այնուհետև վերադարձել է Տիրասպոլ։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը և դարձել է Մոլդովայի գրողների միության Քիշնևի նորաստեղծ կազմակերպության քարտուղարը։ 1939 թվականին լույս է տեսել «Դնեստրի ափին» պատմվածքների ժողովածուն։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1945 թվականին շարունակել է ծառայությունը Բուխարեստում, եղել է ռումիներեն թերթերի խմբագիրը։ 1948 թվականին զորացրվել է և վերադարձել Քիշնև։ 1950-1960-ական թվականներին եղել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության նախագահը։
Ետպատերազմյան տարիներին զանազան թեմաներով գրված պտմվածքների ու ակնարկների հետ միասին Բարսկին գրել է երկու վիպակ՝ «Ֆլորենայում» (1952) և «Բուժորյանե» (1954)։ Հանդես է եկել նաև դրամատիկական ժանրում[1]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ