Լևոն Սուրենի Օսիպով (1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ նկարիչ, խեցեգործ։ Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Լևոն Օսիպով
Ծնվել է1936
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1961)
Մասնագիտություննկարիչ և խեցեգործ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Լևոն Օսիպովը ծնվել է 1936 թվականին, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ Սուրեն Օսիպովի և Մարիա Օսիպովայի (Խալաթյան) ընտանիքում։ Սովորել է Թբիլիսիի Էլիայի թաղամասի թիվ 86 դպրոցում, որն ավարտելուց հետո մեկնել է Երևան։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ճարտարապետության և քանդակագործության ֆակուլտետը։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի խեցեգործության տեխնոլոգիայի ֆակուլտետում։

Ձևավորել է Սոչիի «Մոսկվա» հյուրանոցը, Թբիլիսիի մետրոյի «Իսանի» կայարանում տեղակայված «Թամար թագուհու որսը» պաննոն, Կիևի «Բարեկամություն» հյուրանոցը։ Նրա ստեղծած պաննոները զարդարում են Մոսկվայի, Երևանի, Սարատովի, Բաքվի և այլ քաղաքների փողոցներ։ Օսիպովի պատրաստած խեցե սկահակը դրված է Ֆիդել Կաստրոյի նստավայրում։

Ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի, Լատվիայի թանգարաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Կուբայի մասնավոր հավաքածուներում[1]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել
  • Կինը՝ Անժելա Պետրոսյան
  • Որդի Կարեն Օսիպով
  • Դուստր՝ Մարիաննա Օսիպովա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԼԵՎՈՆ ՕՍԻՊՈՎ. «ՈՉ ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ԻՆՁ ՈՐՈՆՈՒՄ, ԱՅԼ ԵՍ՝ ՆՐԱՆ»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-10-02-ին.
  2. «Թբիլիսիում կայացավ Լևոն Օսիպովի կերամիկական աշխատանքների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Թբիլիսիում կայացել է Լեւոն Օսիպովի խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսը
  4. «В Степанакерте открылась выставка работ Левона Осепяна «Арцах в лицах»». Общество Русско-Арцахской дружбы (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել