Լևոն Քյուրքչյան

հայ նկարիչ

Լևոն Սեևովբի Քյուրքչյան (մայիսի 2, 1872(1872-05-02), Կոստանդնուպոլիս - ապրիլի 11, 1924(1924-04-11), Փարիզ), հայ նկարիչ։

Լևոն Քյուրքչյան
Փանոս Թերլեմեզյանը ու Լևոն Քյուրքչյանը, 1920
Փանոս Թերլեմեզյանը ու Լևոն Քյուրքչյանը, 1920
Ծնվել էմայիսի 2, 1872(1872-05-02)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էապրիլի 11, 1924(1924-04-11) (51 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1895 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանը։ 1896-1899 թվականներին նկարչություն է դասավանդել Իզմիրում, ապա սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ 1905 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նրա «Գինով կինը» կտավն արժանացել է արծաթե մեդալի։ 1911 թվականին Սալ Ֆրանսեզում (Փարիզ) բացվել է Բրետանի ծովափի տեսարաններով Քյուրքչյանի ցուցահանդեսը (ցուցադրվել է նաև Վերսալում, Նանտում, Թուլուզում, Վիշիում, Լոնդոնում, Բրյուսելում)։ 1913 թվականին Փանոս Թերլեմեզյանի հետ ցուցադրվել է Կոստանդնուպոլսում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Բնանկարներ է ստեղծել Կիլիկիայում, դասավանդել Ադանայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղտնի նկարել է Հայոց Մեծ եղեռնի ճանապարհին դեգերող գաղթականներին («Քարավանից դուրս մնացած փոքրիկ հայուհին», «Մշեցի կինը» և այլն)։ 1918 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ, 1920 թվակյանին բացել նկարչական ստուդիա (Փանոս Թերլեմեզյանի հետ), որը գործել է շատ կարճ։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ կյանքի վերջին տարիներն ապրել է զրկանքներով։ Քյուրքչյանի «Բարդին ծովափին» կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։ 1923 թվականին կազմակերպվել է Քյուրքչյանի վերջին ցուցահանդեսը («Հյուսող հայ կինը», «Կիլիկեցի լեռնականը», «Հայ օջախը» և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Քյուրքչյանի «Բարդին ծովափին» կտավը ՀԱՊ-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.