Բացել գլխավոր ցանկը

Լևոն Փարյան

հայազգի լուսանկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Լևոն Փարյանը ծնվել է 1955 թվականին Բեյրութում: Սերում է Ուրֆայի Յոթնեղբայրյանների ընտանիքից, որը հերոսներ է տվել 1915 թվականի Ուրֆայի նշանավոր հերոսամարտի ժամանակ[1]: Երկու տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Չիկագո: Հոր աշխատանքի բերումով ընտանիքն ապրել է նաև Իրանում և Պակիստանում: 1977 թվականին Լևոնն ավարտել է Չիկագոյի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան, ստացել մանրէաբանի գիտական աստիճան: Լուսանկարչության հանդեպ տածած հետաքրքրության պատճառով թողել է գիտական գործունեությունը, ընդունվել Հարավային Իլինոյսի համալսարանի փիլիսոփայության և լուսանկարչության բաժինը: 1980 թվականին ընդունվել է Փասադենայի արվեստի կենտրոնի տեխնիկայի և գովազդի քառամյա դպրոց, որը չի ավարտել: 1983-1986 թվականներին եղել է լուսանկարիչ Հելմուտ Նյուտոնի օգնականը: 1986 թվականին ինքնուրույն աշխատել է լուսանկարչության և գովազդի ասպարեզում: 2005 թվականից դասավանդում է Կալիֆորնիայի նահանգային համալսարանում (Նորթրիդջ)[2]: 2008 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանը (Նորթրիդջ)` ստանալով գեղանկարչության մագիստրոսի աստիճան[2]:

Փարյանի աշխատանքները ներառված են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007 թ.[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել