Լևոն Սեդրակի Վահրադյան (հունվարի 21, 1984, Արթիկ, Շիրակի մարզ), Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀՀ սպորտի վարպետ[1]։

Լևոն Վահրադյան
Դրոշ
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Դրոշ
 մայիսի 12, 2018
Հաջորդող Գաբրիել Ղազարյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 21, 1984
Ծննդավայր Արթիկ, Շիրակ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան

ԿենսագրությունԽմբագրել

Լևոն Վահրադյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 21–ին Արթիկ քաղաքում։ 1990-2000 թվականներին սովորել է Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 2006-2010 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում որպես դասախոս, ՀՀ բասկետբոլի պատանիների հավաքական թիմի ավագ մարզիչ։ 2010-2012 թվականներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2007-2012թվականներին աշխատել է Երևանի մանկապատանեկան թիվ 13 համալիր մարզադպրոց հիմնարկում՝բասկետբոլի մարզիչ։ 2013-2014 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե իրավաբանական անձանց հիմնարկում՝ կազմակերպչական կադրերի, գործերի կառավարման և արձանագրային վարչության պետ, ապա մեկ տար շարունակ աշխատել է «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան» մարզադպրոցում որպես տնօրեն։Մինչև 2017 թվականը աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության փորձագետ[2]։ 2017 թվականին օգոստոսի 10–ին նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ։

2018 թվականի մայիսի 12-ից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Երկար տարներիներ խաղացել է Հայաստանի բասկետբոլի հավաքականում, մասնակցել է միջազգային մրցաշարերի, զինապարտ է։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել