Լևոն Սաղաթելյան
Լևոն Մկրտչի Սաղաթելյան (մայիսի 25, 1884 - ապրիլի 6, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։
Լևոն Սաղաթելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1884 |
Վախճանվել է | ապրիլի 6, 1968 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ և սցենարիստ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1908) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն Խմբագրել
Լևոն Սաղաթելյանը ծնվել է Քուչակ (ՀԽՍՀ Ապարանի շրջան) գյուղում։ 1908 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916 թվականին՝ Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ 1922-1925 թվականներին որպես քարտուղար աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան և որպես տնտեսագետ աշխատել տարբեր վայրերում։ Նրա առաջին դրաման՝ «Մի կտոր հողի համար», բեմադրվել է 1923 թվականին, Թիֆլիսում։ Այնուհետև գրել է «Երկու կյանք» (1932), «Կարմիր մանյակ» (1947) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Գրել է նաև «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերայի լիբրետոն։ Մահացել է Երևանում[1]։
Երկերի մատենագրություն Խմբագրել
- Մի կտոր հողի համար (պիես), Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ տրեստի 4-րդ տպարան, 1924, 70 էջ։
- Մի կտոր հողի համար, Երևան, Պետհրատ, 1931, 48 էջ։
- Դրամաներ։ Մի կտոր հողի համար։ Կարմիր մանյակ, Երևան, «Սովետական գրող», 1947, 112 էջ։
- Ափսոս բադերը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 32 էջ։
- Դրամատիկական երկեր, Երևան, Հայպետհրատ, 1961, 184 էջ։
- Բացված վարագույրը, Երևան, «Հայաստան», 1965, 262 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից) Խմբագրել
- Ա. Միխայլով, Սպարտակ (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1927, 48 էջ։
- Ալի Սաբահատտին, Փոքրիկ Հասանը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1954, 110 էջ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 477-478
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 149)։ |