Լևոն Շիրինյան

հայ քաղաքագետ

Լևոն Ղազարի Շիրինյան (հունվարի 8, 1953(1953-01-08)), հայ քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր (2007), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր[1]։ Լրատվական ռադիոյում հեղինակել և վարում է «Quo Vadis» կամ «ուր ես գնում, Հայաստա՛ն» հաղորդաշարը։ Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկը հայկական քաղաքագիտական դաշտում[2][3]։

Լևոն Շիրինյան
Ծնվել էհունվարի 8, 1953(1953-01-08) (71 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքագետ
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1976) և Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ (1986)
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր (2007) և փիլիսոփայական գիտությունների թեկնածու
 Levon Shirinyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հունվարի 8-ին[1]։

Կրթություն

խմբագրել
  • 1971-1976 թթ. սովորել և ավարտել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը[1]։
  • 1985-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1987 թվականի մարտին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1], գիտական հետազոտության թեման՝ «էքստրապոլյացիայի մեթոդը և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ»։ 2007 թվականի փետրվարին շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1976-1990 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, դոցենտ։
  • 1990-1993 թվականներին աշխատել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտում որպես դոցենտ։
  • 1996 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոեփայության և իրավունքի ինստիտուտում «Երկրաքաղաքական և քաղաքակրթական ուսումնասիրություններ» գ/հ խմբի ղեկավար։
  • 1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ նախագահ աշխատակազմում որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ։
  • 2004-2007 թվականներին աշխատել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևոր ճեմարանում փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի և հոգեբանության ուսուցիչ։
  • 2007 թվականից աշխատում Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի դասախոս։

Կարդացվող դասընթացներ

խմբագրել

Հայկական պետական մանկավարժական համալսարանում իր աշխատանքային և գիտական գործունեության շրջանակներում բակալավրիատում կարդում է հետևյալ թեմաներով դասախոսություններ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն[1]։

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

խմբագրել

Գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում հետևյալ ոլորտները՝ Երկրաքաղաքականության հիմնախնդիրներ, տարածաշրջանային անվտանգության և երկրառազմավարության հարցեր, կոնֆլիկտների տեսություն և էթնոկոնֆլիկտներ, քաղաքակրթության և արդիականացման (մոդեռնիզացիա) տեսության ու պրակտիկայի հիմնահարցեր[1]։

Աշխատություններ

խմբագրել

Մենագրություններ և ձեռնարկներ

խմբագրել

Մի շարք մենագրությունների և ձեռնարկների հեղինակ է[1].

  • Ռուբեն. Հայաստանի վերակերտումի ռազմավարությունը (երկրաքաղաքական վերլուծություն), Երևան.2004,188 էջ։
  • Նոր աշխարհակարգը և Հայաստանը (երկրաքաղաքական-քաղաքակրթական ակնարկ), Երևան. 2006, 208 էջ։
  • Հայ զինական ուժը առաջին աշխարհամարտի վերջնափուլում. Երևան.2010, 72 էջ։
  • Արևմուտքի անկումը. Վուդրո Վիլսոնը և արդարացի աշխարհակարգի հաստատման ամերիկյան փորձի ձախողումը, Երևան. 2009:
  • Թուրքական էթնոֆոբիան և հայոց ցեղասպանությունը, Երևան. 2011, 40 էջ։
  • Արմենոցիդ. ծագումը, էվոլյուցիան, հանգուցալուծումը (երկրաքաղաքակրթական տեսանկյուն), Երևան. 2008:
  • Խարխափումի տարիներ (1908-1915), Երևան. 2008:
  • Համարկում` տարանջատումով (Այսրկովկասի համալիր անվտանգության տեսանկյունը), Երևան. 2010:
  • Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում։
  • Վուդրո Թ. Վիլսոնը, Սեմյուել Պ. Հանթինգթոնը և Հայաստանը փոխակերպվող աշխարհակարգում (երկրաքաղաքակրթական մոտեցում). Երևան2012, 79 էջ։
  • 1918. L’Armenie en flames et la fin de la premiere guerre mondial (la force militaire armenienne). Troisieme edition revue et corrige. Erevan, 2014, 39 p.
  • Հայոց հարցի Բալկանյան շրջադարձը, Երևան. 2015, 12 էջ։
  • Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան, Եր. 2016 (Համահեղինակությամբ` Է. Օրդուխանյանի, Հ. Սուքիասյանի)։ Երևան., Գիտություն, 2016, 135 էջ։

Հոդվածներ

խմբագրել

Հեղինակել է ավելի քան 50 գիտական հոդված[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Լևոն Շիրինյանի կենսագրությունը ՀՊՄՀ պաշտոնական կայքում
  2. Չորրորդ Հանրապետությունը ծնվեց. 23.04.2018։
  3. Թավշյա հեղափոխության առաջնորդը չի կարող չլինել վարչապետ, դա կբերի քաղաքական ճգնաժամի։ [1]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Շիրինյան» հոդվածին։