Լևոն Մինասյան (անասնաբույծ)

անասնաբույծ

Լևոն Մամիկոնի Մինասյան (հունվարի 3, 1950(1950-01-03), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2014)[1]։

Լևոն Մինասյան
Ծնվել էհունվարի 3, 1950(1950-01-03) (74 տարեկան)
Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույծ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն խմբագրել

Լևոն Մինասյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 3-ին Ախալքալաքում (Վրաստան)։ 1971 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։

1984-1993 թվականներին եղել է գյուտարարների և ռացիոնալիզատորների Համամիութենական ընկերության հանրապետական խորհրդի նախագահի տեղակալ, 1993-1995 թվականներին՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության գիտության և ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետը, 1995-1996 թվականներին անասնաբուծության մեջ տոհմային գործի գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1996-1999 թվականներին՝ Անասնաբուծության գիտահետազո տական ինստիտուտ գլխավոր տնօրեն, 2007-2011 թվականներին՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գիտության, կրթության և խորհրդատվության վարչության պետ։ Լևոն Մինասյանը 2012 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնում։

Լևոն Մինասյանի աշխատանքները վերաբերում են կաթնատու տավարաբուծության զարգացման, տոհմային ընտրասերման հատկանիշների կատարելագործման, մթերատվության բարձրացման, արդի պայմաններում տավարաբուծության վարման տեխնոլոգիաների մշակման ու ներդրման հարցերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։