Լևոն Մեհրաբյան
հայ մանկագիր, դրամատուրգ
Լևոն Մկրտչի Մեհրաբյան (1890, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1954), հայ մանկագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Լևոն Մեհրաբյան | |
---|---|
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1954 |
Մասնագիտություն | մանկագիր և դրամատուրգ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Կարմիր ծիլեր |
Լևոն Մեհրաբյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիս քաղաքում։ 1912 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը և իրեն նվիրել մանկավարժական գործունեությանը։ Աշխատակցել է «Հոկտեմբերիկ», «Կարմիր ծիլեր» և «Հոկտեմբերյան սերունդ» պարբերականներին։
Նրա «Շեկլիկ Շեկո» և «Մանի» պիեսները երկար տարիներ խաղացվել են հայկական բեմերում։ Մահացել է 1954 թվականին[1]։
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 379.
- ↑ Մեհրաբյան, Լևոն Մկրտչի (1926). Շեկլիկ Շեկո։ Մանկական պիյէս 4 գործողութեամբ. Կարմիր ծիլերի գրադարան. Թիֆլիս: Տպ. Ժ.Տ.Գ.Խ. Պոլիգրաֆ-տրեստի 4-րդ.
- ↑ Մեհրաբյան, Լևոն Մկրտչի; Խիտրուկ, Ֆ Ս (1941). Պետիկի դեղատոմսը։ Հեքիաթ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մեհրաբյան, Լևոն Մկրտչի; Թոքմաջյան, Տիգրան Արմենակի (1955). Թաթիկյան, Շահեն Ստեփանի (ed.). Պատկերազարդ գիրքը։ Պատմվածք. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մեհրաբյան» հոդվածին։ |