Լևոն Մարգարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Լևոն Պարթևի Մարգարյան (փետրվարի 6, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 2008, Երևան, Հայաստան), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։
Լևոն Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1923 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 2, 2008 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարթև Մարգարյանի որդին է։
Կենսագրություն խմբագրել
1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1952 թվականից աշխատում է նույն ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության հարցերին։ Ուսումնասիրում է նաև ուղեղի բնի տարբեր բաժինների ազդեցությունը սեռական ֆունկցիաների և ռեպրոդուկտիվ գործունեության ձևավորման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 302)։ |