Լևոն Մանուչարյան
գեոդեզիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան
Լևոն Նիկոլայի Մանուչարյան (ծնվել է 1890 թվականին Թիֆլիսում, մահացել 1974 թվականին Երևանում), գեոդեզիստ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1961 թվական), պրոֆեսոր (1939 թվական), ՀԽՍՀ գիտական և տեխնիկական վաստակավոր գործիչ (1960 թվական)։
Լևոն Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | 1890 |
Մահացել է | 1974 |
Ազգություն | հայ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական և գեոդեզիստ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Կարմիր դրոշի շքանշան |
1916 թվականին ավարտել է Մոսկվայի գեոդեզիական ինստիտուտը։ Աշխատել է ՀԽՍՀ հողժողկոմատի հողաշինարարական վարչությունում, ղեկավարել հանրապետության տարածքի խոշոր մասշտաբի տեղագրական հանույթի աշխատանքները։ 1930-68 թվականներին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գեոդեզիայի ամբիոնը։ 1968 թվականից՝ պրոֆեսորկոնսուլտանա։ Հեղինակ է «Գեոդեզիա» (1933 թվական) բուհական ուսումնական ձեռնարկի։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ ![]() |