Լևոն Մայիլյան

հայ խորհրդային բժիշկ, թերապևտ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Մինասի Մայիլյան (փետրվարի 3, 1891(1891-02-03), Մեծշեն, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1976, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1938): Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1939): Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941):

Լևոն Մայիլյան
Ծնվել էփետրվարի 3, 1891(1891-02-03)
ԾննդավայրՄեծշեն, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1976
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1927)
Մասնագիտությունբժիշկ և թերապևտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1935)
Պարգևներ
Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Մայիլյանը ծնվել է 1891 թվականի փետրվարի 3 (15)-ին Մեծշեն (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1927 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1927-1938 թվականներին աշխատել է Ադրբեջանի բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնում, 1938-1976 թվականներին՝ վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության վաղ ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ եղանակներով բուժման հարցերին։ Եղել է Ադրբեջանի բժշկական ընկերության փոխնախագահ, Թերապևտների համամիութենական ընկերության նախագահության անդամ, Ադրբեջանի ռևմատոլոգների ընկերության նախագահ[1]։

Մահացել է 1976 թվականին, Բաքվում։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (1952)
  • Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941)
  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1939)

Երկեր խմբագրել

  • Секреторная реакция на пищевое раздражение при язве желудка, как объективный диагностический метод, Баку, 1936.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 29։