Թերապևտիկ իրավաբանություն

Թերապևտիկ իրավաբանությունը նորարարական և միջառարկայական գիտություն է և պրակտիկ գործունեության ոլորտ, որն օրենքների և իրավական համակարգի ազդեցությունը թերապևտիկ ներուժի ուսումնասիրության նպատակով միավորում է և ինտեգրացնում սոցիալական գիտությունների և իրավաբանության տեսական գիտելիքներն ու փորձարարական տվյալները։ Թերապևտիկ իրավաբանության շրջանակներում ընդունվում է այն գաղափարը, որ օրենքը որոշակի ազդեցություն ունի մարդկանց հոգեկան առողջության և վերջիններիս հոգեսոցիալական գործունեության և վարքային դրսևորումների վրա[1].

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Ս.Սլոբոգինը նշում է, որ թերապևտիկ իրավաբանությունը սոցիալական գիտությունների միջոցով բացահայտում է թե որքանով և ինչ կերպ օրենքներն ու իրավական նորմերը կարող են ազդել մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա[2]. Համաձայն Բլեքի իրավաբանական բառարանի "թերապևտիկ իրավաբանությունն ուսումնասիրում է օրենքների և իրավական համակարգի ազդեցությունը մարդկանց վարքի, հույզերի և հոգեկան առողջության վրա, և մասնավորապես իրականացնում է այն բանի միջառարկայական ուսումնասիրություն, թե կոնկրետ ինչ կերպով են փոխազդում միմյանց միջև օրենքն ու հոգեկան առողջությունը"[3]։ Թերապևտիկ իրավաբանության շրջանակներում իրավական նորմերն ու ընթացակարգերը դիտարկվում են որպես յուրահատուկ սոցիալական գործոններ, որոնք հանդես են գալիս և որպես թերապևտիկ հետևանքների պատճառներ, և որպես հակաթերապևտիկ գործոններ։ Այս առումով թերապևտիկ իրավաբանության նպատակն է առավելագույնին հասցնել օրենքների և իրավական համակարգի թերապևտիկ հետևանքներն ու նվազագույնի հասցնել հակաթերապևտիկ ազդեցությունները։ Այդ նպատակի իրականացման համար թերապևտիկ իրավաբանության մասնագետներն աշխատում են օրենքների և իրավաբանական ընթացակարգերի ռեֆորմների վրա[4]։.

Գրականություն

խմբագրել
  • Бегоян А.Н. Терапевтическая юриспруденция։ философские и этические вопросы // Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները։ Միջազգային գիտաժողովի նյութեր / Խմբ.՝ Ա .Գաբուզյան, Թ.Սամուելյան, Ս.Գևորգյան. - Եր.։ Հայաստանի ամերիկյան համալսարան, 2012. - 372 էջ։
  • Black's Law Dictionary, 9th Ed., 2009. Garner B.A., editor. West Group.
  • Slobogin C., 1995. Therapeutic jurisprudence։ Five dilemmas to ponder. Psychology, Public Policy, and Law, 1, 193–219.
  • Stolle D.P., Wexler D.B., Winick B.J. & Dauer E.A., 1997. Integrating preventive law and therapeutic jurisprudence։ A law and psychology based approach to lawyering. California West Law Review, 34 (1), 15–51.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бегоян А.Н. Терапевтическая юриспруденция: философские и этические вопросы // Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները։ Միջազգային գիտաժողովի նյութեր / Խմբ.` Ա .Գաբուզյան, Թ.Սամուելյան, Ս.Գևորգյան. - Եր.: Հայաստանի ամերիկյան համալսարան, 2012. - 372 էջ։
  2. Slobogin C., 1995. Therapeutic jurisprudence: Five dilemmas to ponder. Psychology, Public Policy, and Law, 1, 193–219.
  3. Black's Law Dictionary, 9th Ed., 2009. Garner B.A., editor. West Group.
  4. Stolle D.P., Wexler D.B., Winick B.J. & Dauer E.A., 1997. Integrating preventive law and therapeutic jurisprudence: A law and psychology based approach to lawyering. California West Law Review, 34 (1), 15–51.