Լևոն Հարությունյան (կենսաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հարությունյան (այլ կիրառումներ)
Լևոն Վռամի Հարությունյան (դեկտեմբերի 13, 1927[1], Տավուշ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2007, Երևան, Հայաստան), հայ կենսաբան, համալսարանի պրոֆեսոր, հրատարակիչ, գրող, Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր։ Հիմնադրվելով 1990 թվականին՝ «Հայբուսակ» համալսարանը դարձավ առաջին մասնավոր համալսարաններից մեկը Հայաստանում[2]։
Լևոն Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1927[1] |
Ծննդավայր | Տավուշ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2007 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1953) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան |
Աշխատավայր | Բուսաբանության ինստիտուտ, Հայբուսակ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կյանքը և կարիերան
խմբագրելԼևոն Վռամի Հարությունյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 13-ին Տավուշ գյուղում[3]։
Հարությունյանը սովորել և ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտը 1953 թվականին[3]։ 1956 թվականից մինչև 1978 թվականը աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում՝ բուսաբանական բաժնում[3]։ Միևնույն ժամանակ 1971 թվականին դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ Դրանից հետո՝ 1994 թվականից, Լևոն Հարությունյանը եղել է գիտակրթական ասոցիացիայի անդամ։ 1995 թվականից ղեկավարել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության և Կենսաբանության դասավանդման մեթոդիկայի ամբիոնը։ 2006 թվականին նա առաջադրվել է որպես Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ։
Գործունեություն
խմբագրելՀարությունյանը հեղինակն է ավելի քան 400 հետազոտությունների, մոտ 400 էսեների, հանրամատչելի հոդվածների, 50 մենագրության, ձեռագրերի, մեթոդական և թելադրության համար անհրաժեշտ ձեռնարկների[4]։ Նրա աչքի ընկնող աշխատանքները (Հայբուսակ համալսարանի մամուլի միջոցով ) «Ֆիտոթերապիա», «Զվարճալի բուսաբանություն», «Ճանապարհորդություն դեպի բնության թաքնված վայրեր», «Հայաստանի բնությունը և նրա պահպանությունն ու հարստացումը» և «Այգեպանների հանրագիտարանը»։ Հեղինակել է Երևանի կանաչապատման վերաբերյալ գրքեր։
Ընտանիք
խմբագրելԼևոն Հարությունյանը և նրա կինը` Սիլվա Ասլիկյանը, ունեցել են երկու աղջիկ (Անահիտ, Աննա) և մեկ որդի` (Սուրեն)[5]։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- 2007 – Միջազգային տեղեկատվական ակադեմիայի անդամ
- 2003 –Անանիա Շիրակացի Ոսկե մեդալի մրցանակակիր RA-ի նախագահի կողմից։
- 2002 – Միջազգային մանկավարժական ակադեմիայի անդամ։
- 1983 –Պրոֆեսորի կոչում։
- 1971 –Հայաստանի Լրագրողների միության անդամ։
Երկեր
խմբագրել- Գյուղական բնակավայրերի կանաչապատումը։ Երևան, Հայպետգյուղհրատ, 1962 (համահեղինակ)։
- Երևանի բուսաբանական այգի։ Ուղեցույց, Բուսաբանության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1967 (համահեղինակ)։
- Լանդշաֆտային պարկաշինարարություն։ Հարությունյան Լևոն Վռամի, Հայաստանի բնության պահպանության ընկերություն, Երևան, «Հայաստան», 1969։
- Անտառապուրակներ և կանաչ գոտիներ։ Հարությունյան Լևոն Վռամի, Հայաստանի բնության պահպանության ընկերություն, Երևան, «Հայաստան», 1974։
- Կենդանական և բուսական աշխարհների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը։ Հարությունյան Լևոն Վռամի, Երևան, «Գիտելիք», 1975։
- Կանաչապատվող օբյեկտների նախագծման հիմունքները, Հարությունյան Լևոն Վռամի, Բուսաբանության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1977:
- Բնության պահպանության հիմունքները։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Լույս», 1983 (համահեղինակ)։
- Երևանի և նրա շրջակայքի բնությունը։ «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1983 (համահեղինակ)։
- Քո շրջապատի թփերը։ Լեվոն Վռամի Հարությունյան, «Սովետական Գրող», 1984։
- Հայաստանի դենդրոֆլորան։ Գիրք առաջին։ Երևան, «Լույս», 1985 (համահեղինակ)։
- Կանաչ շինարարության հայ-ռուսերեն բացատրական բառարան։ Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1986 (համահեղինակ)։
- Հայաստանի դենդրոֆլորան - 2։ Լեվոն Վռամի Հարությունյան, «Լույս» հրատարակչություն, 1987։
- Գիտատեխնիկական առաջընթացը և էկոլոգիական պրոբլեմը, «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1987 (համահեղինակ)։
- Աճող սերնդի էկոլոգիական դաստիարակության հարցերը։ Գիտ. աշխ. թեմ. ժող., Հարությունյան Լևոն Վռամի, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Երևանի Խ. Աբովյանի անվան, Երևան, Ա. հ., 1989:
- Ընդհանուր էկոլոգիա։ (Ուս. ձեռնարկ բուհերի համար)։ Հարությունյան Լևոն Վռամի, «Հայբուսակ» ինստիտուտ, Երևան, Հարություն, 1997։
- Կենսաբանության ուսուցչի ձեռնարկ։ 5-6-րդ դասարանների համար, Երևան, Առերեսում-Անի, 1999 (համահեղինակ)։
- Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան։ Երևանի «Հայբուսակ» ինստիտուտ, Երևան, Հայբուսակ, 2002 (համահեղինակ)։
- Հետաքրքրաշարժ բուսաբանություն։ Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Հայբուսակ», 2003 (համահեղինակ)։
- Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները։ Երևան, Հայբուսակ, Նահապետ, 2005 (համահեղինակ)։
- Արցախի ֆլորան։ Արցախի վայրի աճող բույսերի որոշիչ։ (2 հատորով), Կրթության միջազգային ակադեմիա, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևան, «Նահապետ», 2007։
- Բուսաբանություն և բույսերի էկոլոգիա։ Ուս. ձեռնարկ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ. (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10306
- ↑ Երևանի «Հայբուսակ» համալասարան (Armenian). ArmUniversity. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 3,2 «Levon Harutyunyan». Armenian Concise Encyclopedia (Armenian). 1: 320. 2003.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Մեր հիմնադիրը. International Academy of Education (Armenian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Մելքոնյան, Արմենուհի (2011). Մի կյանքի պատմություն. 20-ամյա «Հայբուսակ»-ի հիմնադիր Լեւոն Հարությունյանի գործերի ցուցահանդեսը (Armenian). Լուսանցք.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հարությունյան (կենսաբան)» հոդվածին։ |