Լևոն Հակոբյան (քիքբոքսեր)

հայ քիքբոքսեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հակոբյան (այլ կիրառումներ)

Լևոն (Լենդրուշ) Հակոբի Հակոբյան (հուլիսի 24, 1987(1987-07-24), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիքբոքսեր, kick-thai բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս Բելգիայի դրոշի ներքո, իսկ 2019 թվականից արդեն Հայաստանի դրոշի ներքո ու անցկացրել է մեկ մենամարտ, որում հաղթել է։

Լևոն Հակոբյան
[[Պատկեր:
Պատկեր:LevonHakobyan.jpg
Levon Hakobyan
|200px|alt=]]
Պրոֆեսիոնալ մարտերի կազմակերպիչ, մարտիկ
Ծնվել էհուլիսի 24, 1987(1987-07-24) (36 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր
Ազգությունհայ
Հասակ1.80 մ
Քաշ76 կգ
Կարգմիջին քաշային
Ոճքիք-թաիբոքս
Թիմ«Multi Fight Club»
ՄարզիչԳագո Դրագո, Շանթ Պետրոսյան
Ակտիվ շրջան2000 - այժմ
Քիքբոքսինգ
Ընդհանուր46
Հաղթանակներ38
Նոկաուտով17
Պարտություններ6
Ոչ ոքի2
Կայքlevonhakobyan.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականի հւլիսի 24-ին Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում։ 1994-2000 թվականներին հաճախել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը, ապա 2000 թվականին բնակություն է հաստատել Բելգիայի Մեխելեն քաղաքում՝ ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը։ Լևոն Հակոբյանը փոքր տարիքից սիրել է զբաղվել սպորտով և հաճախել է տարբեր սպորտային խմբակների` ըմբշամարտ, տեկվանդո, քիքբոքսինգ։ 2000 թվականից Բելգիայում սկսել է զբաղվել kick-thai բոքսինգով։ Նույն թվականին դարձել է BKBM0 ֆեդերացիայի անդամ ներկայացնելով` HTK ակումբը։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի` գրանցելով մի շարք հաղթանակներ։ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին դարձել է VLAAMS չեմպիոն (70 կգ քաշային կարգում)։ Այս մրցարշարի ընթացքում Լևոն Հակոբյանը նվաճել է VLAAMS չեմպիոնական գոտին։ 2008 թվականի հուլիսի 7-ին մասնակցել է Բելգիայում կայացած մրցաշարին, դարձել է Բելգիայի չեմպիոն K-1 Rules 72 կգ քաշային կարգում։ Նույն թվականի հուլիսի 13-ին մասնակցել է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացած Risque ակումբի կողմից կազմակերպված մրցաշարին, հասել է մինչև եզրափակիչ։ 2010-2018 թվականներին Լևոն Հակոբյանը սկսել է իր մարզչական կարիերան ղեկավարելով The Warriors ակումբը և կազմակերպել է մի շարք մրցաշարեր։ 2019 թվականին Լևոն Հակոբյանը առաջարկ է ստացել մասնակցել Հայաստանում կայանալիք Mix Fight 44 մրացաշարին։

Լևոն Հակոբյանը այժմ ունի 46 մենամարտ, 38 հաղթանակ, 2 ոչ ոքի, 17 նոկաուդ[1]։ Լևոն Հակոբյանը ամուսնացած է և ունի երկու երեխա։

Գործունեություն խմբագրել

2020 թվականին Լևոն Հակոբյանը առաջարկ է ստացել Multi fight ակումբից և ակումբի հետ կնքել է պայմանագիր` դառնալով Multi fight ակումբի մարզիկ։ 2021 թվականից Multi fight ակումբում զբաղեցրել է մարտերի կազմակերպչի    եվ ակումբի մենեջերի պաշտոնը։ 2022 թվականի մարտի 5ին Multi fight ակումբի նախագահ ՝ Ռոբերտ Ղազանչյանի գլխավորությամբ կազմակերպել է  տարածաշրջանում բացառիկ  համարվող  MFC 1 միջազգային մրցաշարը։ Լեվոն Հակոբյանի ջանքերով մրցաշարին մասնակցել են աշխարահռչակ հայ մարզիկներ,որոնցից շատերը առաջին անգամ էին հանդես գալիս իրենց հայրենիքում,մրցաշարին մասնակցել են նաև այլազգի մարզիկներ։ 2022 թվականի մայիսի 15-ին, Ռուսաստանի դաշնության Սամարա քաղաքում ,MFC  նախագահ ՝Ռոբերտ Ղազանչյանի  ,OFC նախագահ ՝Գուրիանով Ալեքսանդրի գլխավորությամբ ,երկու ակումբների համագործակցության արդյունքում  տեղի կունենա համաշխարհային մասշտաբով մեգա շոու մրացաշար։Մրցաշարի ընթացքում կլինեն MMA եվ K-1 ոլորտի մարտեր։Մրցաշարի կազմակերպիչներ՝ MFC մարտերի կազմակերպիչ,ակումբի մենջեր՝Լեվոն Հակոբյան ,OFC մարտերի կազմակերպիչ՝ Արտյոմ   Կուտեպով։

Մարտեր խմբագրել

Մարտեր[2]

  Հաղթանակ

  Պարտություն

  Ոչ ոքի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Levon HAKOBYAN». Muaythaitv (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. Ցանկում ներառված են միայն վերջին շրջանի մարտերը
  3. Mix Fight 44 - Avtandil Khachapuridze vs Levon Hakobyan. 2019 թ․ նոյեմբերի 17.
  4. «Ahmed Zragua vs Levon Akopian» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  5. Gökhan Arslan + Levon Akopian. 2009 թ․ հուլիսի 8.
  6. «Mohammed Medhar vs Levon Akopian» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Samir Djabba vs Levon Akopian - Vidéo Dailymotion». Dailymotion (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «Warriors Fightnight / 7 juin 08 a Heule/Belgique pr/de Lille». thaipowergym.forumactif.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «I.C.B.O. News: Fight Night in Hasselt/Belgien mit Mahmut Yesilat und Georgios Danoglou - 10.05.2008». www.icbo.de. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. «Chinese Boxing Akademie - News: Fight Night in Hasselt/Belgien 10.05.2008». www.chineseboxing-akademie.de. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. «Fotoverslag: Klash Battlefield - Oss, 16 December 2007». MixFight.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. «Ax Muay Thai / Kickboxing Forum - Levon Akopian Wins In Luxembourg!!». message.axkickboxing.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. Kenny van Gondeghem + Levon Akopian. 2021 թ․ հոկտեմբերի 2.
  14. «Levon Akopyan vs. Rico Stuivenberg, It's Showtime 19». Tapology (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Text "Muay Thai Bout" ignored (օգնություն)
  15. «Ax Muay Thai / Kickboxing Forum - Levon Akopian Wins In Roterdam!!». message.axkickboxing.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել