Լևոն Կարապետյան

հայ ռազմական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Սեդրակի Կարապետյան (հունիսի 18, 1936(1936-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2003(2003-06-07), Երևան, Հայաստան), հայ ռազմական գործիչ։ Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր (2000):

Լևոն Կարապետյան
հունիսի 18, 1936(1936-06-18) - հունիսի 7, 2003(2003-06-07) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
ԿրթությունՌոստովի պետական տրանսպորտի համալսարան
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ Մարտական ծառայության մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ «Դրաստամատ Կանայան» մեդալ
և «Կարմիր աստղ» շքանշան

Մուրադ Կարապետյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Լևոն Կարապետյանը ծնվել է 1936 թվականի հունիսի 18-ին, Երևանում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1959 թվականին ընդունվել է ՌՍՖՍՀ գերագույն խորհրդի անվան համազորային-հրամանատարական զինվորական բարձրագույն ուսումնարանը, 1971 թվականին՝ Դոնի Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ Սպայական զինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում, եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար, հետախուզական խմբի պետ, վաշտի հրամանատար։ 1967 թվականին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և ծառայության անցել Հայաստանի Լենինյան շրջանի զինկոմիսարիատում` որպես բաժնի պետի օգնական, եղել է Հայաստանի գլխավոր զինկոմի տեղակալ։ 1992 թվականին ծառայության է անցել հայկական բանակի շարքերում, եղել է Հայաստանի զինված ուժերի կազմակերպչական-զորահավաքային վարչության հիմնադիրներից մեկը և առաջին ղեկավարը։ Մինչև 2002 թվականը ղեկավարել է ԶՈւ կազմակերպչական-զորահավաքային վարչությունը։ 2000 թվականին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում[1]։

Լևոն Կարապետյանը մահացել է 2003 թվականի հունիսի 7-ին, Երևանում[2]։

Պարգևներ խմբագրել

Խորհրդային բանակում և հայկական բանակում երկամյա անբասիր ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, «Մարտական ծառայության համար» Խորհրդային Միության մեդալով, Հայաստանի Հանրապետության «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» և «Մարտական ծառայության» մեդալներով։

  • «Կարմիր աստղ» շքանշան։
  • «Մարտական ծառայության համար» Խորհրդային Միության մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության «Մարշալ Բաղրամյան» մեդալ։
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ։
  • «Մարտական ծառայության» մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ». Հայ զինվոր. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.