Իսահակ Լևին (ռուս.՝ Исаа́к О́сипович Ле́вин, հունվարի 20, 1876(1876-01-20), Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան մարտի 1, 1943), ռուս հասարակական գործիչ, պատմաբան, հրապարակախոս, լրագրող, Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, Արտասահմանում ռուս հրեաների հայրենական միավորման կազմակերպիչներից մեկը։

Իսահակ Լևին
Ծնվել էհունվարի 20, 1876(1876-01-20)
ԾննդավայրԴաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան մարտի 1, 1943
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող

Կենսագրություն խմբագրել

«Ռուսական տեղեկագրեր» թերթի (1906 թվականից), «Ռուսական միտք» ամսագրի տեսաբանն է[1]

1918 թվականից ապրել է Գերմանիայում, հետո՝ Ֆրանսիայում։ «Ղեկ», «Ռուսական գրառումներ» թերթերի, «Օտար կողմում» պատմագրական ամսագրերի աշխատակից է։ «Ֆրանսիական հեղափոխության արտագաղթը»[2], որը 1923 թվականին տպագրել է Բեռլինի «Խոսք» հրատարակչությունը[3]։ «Արտասահմանում ռուս հրեաների հայրենական միավորման» կազմակերպիչ և գործուն անդամ է։

1930-ականների սկզբից ապրել է Փարիզում, համագործակցել է «Հայրենական գրառումներ» ամսագրի հետ, տպագրվել է ֆրանսիական պարբերականներում («Le Monde slave»,«Asie française», «Cahiers juifs», «Affaires étrangères», «Economiste français», «La grande revue»): Զեկույցներով հանդես է եկել Բեռլինում, այդ թվում՝ Նացիստական Գերմանիայում հակասեմականության մասին։ 1937 թվականին առանձին գրքով ֆրանսերեն լույս է տեսել նրա «La Mongolie historique, géographique, politique» («Մոնղոլիա. պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն») տեսությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի շրջափակման ժամանակ զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարում։

Ստեղծագործություն խմբագրել

  • Ֆրանսիական հեղափոխության արտագաղթ. Մաս առաջին։ Բեռլին։ Խոսք, 1923
  • Ռուսներ և հրեաներ։ Ժողովածու։ Իոսիֆ Բիկերմանի խմբագրությամբ, Բեռլին, 1924 թվական
  • «Մոնղոլիա. պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն» (J. Lévine «La Mongolie historique, géographique, politique», Փարիզ, Payot, 1937)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել