Էրիկ Լևին
Էրիկ Միրոնովիչ Լևին (ռուս.՝ Э́рик Миро́нович Ле́вин, կեղծանունը՝ Անդրեյ Վնուկով (ռուս.՝ Андрей Внуков), ապրիլի 16, 1933, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1991, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երգիծաբան, բանաստեղծ և էստրադային դրամատուրգ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), «Կրոկոդիլ» ամսագրի մրցանակակիր (երկու անգամ), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1981)[1]։
Էրիկ Լևին | |
---|---|
Գրող-երգիծաբան Անդրեյ Վնուկովի ընկերական շարժը, հեղինակ՝ Ն. Լիսոգորսկի, 1973 թվական | |
Ծնվել է | ապրիլի 16, 1933 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1991 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգիծաբան և դրամատուրգ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետն ավարտելուց հետո Լևինը պատմություն է դասավանդել միջնակարգ դպրոցում։ 1950-ական թվականների վերջին նա սկսել է գրել երգիծական բանաստեղծություններ, ֆելիետոններ՝ դրանք հրապարակելով թերթերում և «Կրոկոդիլ» ամսագրում։ Ժամանակի ընթացքում նրա գործերը ռադիոյով և հեռուստատեսությամբ սկսեցին կատարել անվանի դերասաններ Բորիս Չիրկովը, Իվան Լյուբեզնովը, Ռինա Զելյոնայան։ Հետագայում Էրիկ Լևինը լայնորեն և արդյունավետ համագործակցել է «Ֆիտիլ» երգիծական կինոհանդեսի հետ, եղել է «Կրկին քսանհինգ», «Բարի լույս», «Ուրախ արբանյակ» ռադիոշարքերի հեղինակը և վարողը։ 1970-1980-ական թվականներին եղել է էստրադայի դրամատուրգների համամիութենական միավորման նախագահը, մի շարք էստրադային մրցույթների մրցատյանի անդամ, «Սովետսկայա էստրադա ի ցիրկ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[1]։
Որպես երգահան նա համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Գեորգի Մովսեսյանը, Բորիս Ռենսկին, Առնո Բաբաջանյանը, Յան Ֆրենկելը, Մաքսիմ Դունաևսկին, Դմիտրի Դանինը (Մագազանիկ), Դավիթ Թուխմանովը, Եվգենի Կռիլատովը և ուրիշներ[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԵրգերի տեքստեր
խմբագրել- «Հեծանիվ» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու և Դմիտրի Դանինի), կատարում է Պավել Սմեյանը
- «Այլմոլորակայինների պարեր և քառյակներ» (երաժշտությունը՝ Դավիթ Թուխմանովի), կատարում են Լեոնիդ Կուրավլյովը և Վիկտոր Սերգաչովը
- «Նստակյաց ասպետներ» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու և Դմիտրի Դանինի), կատարում է Նիկոլայ Կարաչենցովը
Պոեզիա
խմբագրել- Первая сборная: Стихи. М., 1963. В соавторстве с Н. Ф. Князевым
- Быль в глаза: Юмористические стихи. М., 1967
- Есть такое мнение…: Стихи. М., 1973
- Спасибо за «пожалуйста»: Сатирические и юмористические стихи, монологи, интермедии. М., 1979
- Полезные советы. М., 1982
Թարգմանություններ
խմբագրել- Ժամիդին. «Տվեցի՝ վերցրեց»։ Մ., 1968
- Ժամիդին. «Քարիկ չարիքում»։ Մ., 1971
- Ժամիդին. «Եթե օգուտ լիներ»։ Մ., 1972
- Ժամիդին. «Տարիք»։ Մ., 1983
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Эстрада в России. XX век: энциклопедия
- ↑ «РОССИЙСКОЕ АВТОРСКОЕ ОБЩЕСТВО (РАО)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.