Դով Լևին

իսրայելցի պատմաբան
(Վերահղված է Լևին Դովից)

Դով Լևին (հունվարի 27, 1925(1925-01-27)[1], Կաունաս, Լիտվա - դեկտեմբերի 3, 2016(2016-12-03)[1], Երուսաղեմ), իսրայելցի պատմաբան, Արևելյան Եվրոպայի հրեական համայնքների պատմության մասնագետ։ Հայտնի է Լիտվայում Հոլոքոստի տարիներին հրեական դիմադրությանը նվիրված իր աշխատանքներով։

Դով Լևին
Ծնվել էհունվարի 27, 1925(1925-01-27)[1]
Կաունաս, Լիտվա
Մահացել էդեկտեմբերի 3, 2016(2016-12-03)[1] (91 տարեկան)
Երուսաղեմ
ԳերեզմանՀար Հայմենխոտ
Քաղաքացիություն Լիտվա,  ԽՍՀՄ և  Իսրայել
Մասնագիտությունպատմաբան և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Երուսաղեմի հրեական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն և Holocaust studies?
Ալմա մատերԵրուսաղեմի հրեական համալսարան
Տիրապետում է լեզուներինեբրայերեն
Պարգևներ
 Dov Levin (historian) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դով Լևինը ծնվել է 1925 թվականի հունվարի 27-ին Կաունասում, Ցվի-Գիրշ Դովիդի Լևինի ու Բլյումա Վիգոդերի (Վեկշնյայ վայրից) ընտանիքում։ Հայրենի քաղաքում ավարտել է Մովսես Շվաբեի եբրայերենով ուսուցմամբ հրեական գիմնազիան (1940) և Շոլոմ-Ալեյհեմի՝ իդիշով ուսուցմամբ միջնակարգ դպրոցը (1941)[2][3][4]։

Լիտվայի նացիստական օկուպացիայի ժամանակ Դով Լևին եղել է Կաունասի գետտոյի կալանավոր և հակաֆաշիստական ընդհատակի անդամ։ 1944 թվականին «Մահ օկուպանտներին» պարտիզանական ջոկատի կազմում կռվել է Վիլնյուսի մոտ գտնվող լեռներում։

1945 թվականին ապօրինի կերպով մեկնել է Պաղեստին։ 1946-1947 թվականներին սովորել է Երուսաղեմի հրեական համալսարանում։ Մասնակցել է Իսրայելի անկախության պատերազմին, ծառայել է հետախուզությունում։

Պատերազմից հետո Դով Լևինը շարունակել է կրթությունը։ Մասնակցել է 1956 թվականի Սինայի գործողությանը և Վեցօրյա պատերազմին։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1973 թվականին մասնակցել է Ահեղ դատաստանի պատերազմին։

Որպես բողոքի նշան ընդդեմ նախկին պարտիզան Իցհակ Արադի՝ Լիտվայի դատախազության կողմից կատարվող հետապնդումների 2008 թվականին Դով Լևինը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսին է վերադարձրել 1993 թվականին նախկին նախագահից ստացած պարգևը, որին արժանացել էր նացիստների դեմ պայքարում ցուցաբերած հերոսության համար։ Լևինը հայտարարել է, թե «սա նվազագույնն է նրանից, ինչ ես կարող եմ անել իմ ընկերոջ համար»[5][6]։

Գիտական գործունեություն խմբագրել

1954 թվականից մինչև 1958 թվականը Դով Լևինն աշխատել է որպես Հրեական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի գիտաշխատող։ 1958 թվականին սկսել է աշխատել Ժամանակակից հրեականության ինստիտուտի բանավոր պատմության բաժնում որպես ինտերվյուեր։ Հետագայում նույն իսնտիտուտում զբաղեցրել է ավագ գիտաշխատողի պաշտոն որպես «Հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության կողմից բռնակցված տարածքներում» նախագծի ղեկավար։ 1988 թվականից պրոֆեսոր Դով Լևինն աշխատել է որպես Հրեական համալսարանի Ժամանակակից հրեականության ինստիտուտի բանավոր պատմության բաժնի վարիչ Երուսաղեմում։

Պարգևատրվել է Իցհակ Սադեի անվան մրցանակով ռազմական պատմության բնագավառում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լիտվացի հրեաների զինված պայքարի ուսումնասիրության համար[7]։

Հրատարակություններ խմբագրել

Դով Լևինն ավելի քան 500 գիտական հրատարակությունների հեղինակ է։ Դրանցից առավել նշանակալի է Pinkas Ha Kehillot Lita 700 էջանոց հանրագիտարանը, որ ներառում է 500 առանձին հոդվածներ մինչպատերազմական Լիտվայի հրեա բնակիչների մասին։ Հայտնի են նաև «Fighting Back — Lithuanian Jewry’s Armed Resistance to the Nazis» (1997) և «The Lesser of Two Evils — Eastern European Jewry under Soviet Rule 1939—1941» (1995) գրքերը։

Տպագրվել է մի շարք գիտական ամսագրերում, այդ թվում՝ The Holocaust and Genocide Studies[8], East European Jewish Affairs[9], Yad Vashem Studies[10], Journal of Baltic Studies[11] և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. With a Rifle in My Hand and Eretz Yisrael in My Heart
  3. Վիգոդեր և Լևին ընտանիքների տոհմաբանություն. Դով Լևինի հայրը տարհանվել է Էստոնիա, որտեղ զոհվել է։ Մայրն ու երկվորյակ քույրը՝ Բասյան, զովել են հայրը Շտուտհոֆ գամակենտրոնացման ճամբարում։
  4. «Դով Լևինը Կաունասի Շվաբի հրեական գիմնազիայի մի խումբ սովորողների հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Haviv Rettig Gur. 'It's the least I could do for my friend…(անգլ.) // The Jerusalem Post. — 2008.
  6. «Когда дружба дороже награды...». Центр и Фонд "Холокост". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. The Complete Bibliography of the Works of Professor Dov Levin
  8. On the Relations between the Baltic Peoples and their Jewish Neighbors Before, During and after World War II
  9. The Jews in the Soviet Lithuanian establishment, 1940-41
  10. Судьбоносное решение: бегство евреев во внутренние районы СССР летом 1941 года
  11. Participation of the Lithuanian Jews in the Second World War

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դով Լևին» հոդվածին։