Սայմոն Լևաև (եբրայերեն՝ סיימון לבייב‎, ի ծնե Շիմոն Եհուդա Հայութ (եբրայերեն՝ שמעון יהודה חיות‎), սեպտեմբերի 27, 1990(1990-09-27)[1], Ramat Elchanan, Բնեյ Բրակ, Թել Ավիվի մարզ, Իսրայել[2]), իսրայելցի խաբեբա, որը դատապարտվել է գողության, կեղծիքի և խարդախության համար[4]։ The Times of Israel-ի տվյալներով, միայն 2017-2019 թվականներին կիրառելով Պոնցի սխեման, եվրոպական մայրցամաքում գտնվող զոհերից շորթել է մոտ 10 միլիոն դոլար[5]։ Նրա հանցավոր գործունեության պատմությունը լայն ճանաչում է ստացել 2019 թվականին, երբ նորվեգական VG տաբլոիդի հետաքննող լրագրողները հրապարակեցին «The Tinder Swindler» վերնագրով հոդվածը, որն իրականացվել էր իսրայելցի լրագրող Ուրի Բլաուի օգնությամբ։ Սակայն Լևաևը առավել լայն ճանաչում ձեռքբերեց 2022 թվականին, երբ Netflix-ը հրապարակեց հոդվածի համանուն փաստավավերագրական ֆիլմը[6]։ 2015 թվականին Ֆինլանդիայում դատապարտվել է երկու տարվա, իսկ 2019 թվականին Իսրայելում՝ 15 ամսվա ազատազրկման[7]։ 2019 թվականի դրությամբ՝ նա նախկինի պես խարդախության համար որոնվում է մի քանի երկրներում[8]։

Սայմոն Լևաև
եբրայերեն՝ סיימון לבייב
Ծնվել էսեպտեմբերի 27, 1990(1990-09-27)[1] (33 տարեկան)
ԾննդավայրRamat Elchanan, Բնեյ Բրակ, Թել Ավիվի մարզ, Իսրայել[2]
Քաղաքացիություն Իսրայել[3]
Մասնագիտությունvisionary
Կայքsimonleviev.online

Կենսագրություն խմբագրել

Շիմոն Հայութը ծնվել է 1990 թվականին Իսրայելի Բնեյ Բրակ քաղաքում, որը գտնվում է Թել Ավիվից արևելք[8]։ 15 տարեկանում ընտանիքի ընկերների հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքի Բրուքլին շրջան։ Վերջիններս, ավելի ուշ, նրան կմեղադրեն իրենց կրեդիտային քարտի անիրավաչափ կիրառման մեջ[9]։ Համաձայն հարցազրույցի, որը տվել է Ֆելիսիթի Մորիսը, դեռ պատանեկան տարիքից Հայութն իրականացրել է խարդախության մանր գործողություններ, ինչպես օրինակ անդորագրերի կեղծումը[10]։ Ավելի ուշ, նա փոխել է իր անունը՝ Շիմոն Հայութից դառնալով Սայմոն Լևաև։ Օգտագործելով Լևաև ազգանունը, նա փորձում էր ձևացնել, թե իսրայելցի հայտնի գործարար Լև Լևաևի ազգականն է, որն առավել հայտնի է «Ադամանդե թագավոր» անվամբ[11]։

2011 թվականին Հայութին գողության, փաստաթղթերի կեղծման և գողացված անդորագրերի կանխիկացմամբ խարդախության մեղադրանք է առաջադրվել[8]։ Համաձայն հաղորդագրությունների՝ նա գողացել է մի ընտանիքի պատկանող անդորագրերի գիրքը, երբ տանը հետևելիս է եղել նրանց երեխային։ Նա այդպես էլ դատարան չի ներկայացել և Մորդեհայ Նիսիմ Տապիրո անվամբ կեղծ անձնագրով հատել է Հորդանանի սահմանը ու թաքնվել Եվրոպայում[12]։ 2012 թվականին Իսրայելի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել գողության և անդորագրերի կեղծման մեղադրանքով, ինչպես նաև այն բանի համար, որ մենակ է թողել իր հսկողության տակ գտնվող հնգամյա երեխային։ Գտնվելով Եվրոպայում, նա շահագործել է մի քանի կանանց, օգտագործելով Մայքլ Բիլթոն անունը[13]։ 2015 թվականին ձերբակալվել է Ֆինլանդիայում և դատապարտվել երեք տարվա ազատազրկման՝ մի քանի կանանց խաբելու համար[14]։ Ֆինլանդիայում ձերբակալման ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի է ծնված 1978 թվականին, իսկ իր մոտ հայտնաբերվել է իսրայելական երկու կեղծ անձնագիր, երեք կեղծ վարորդական իրավունք, Իսրայել թռչելու երկու կեղծ թույլտվություն, և American Express-ի հինգ կեղծ կրեդիտային քարտ[14]։

Վաղաժամկետ պատիժը կրելով՝ վերադարձել է Իսրայել, որտեղ 2017 թվականին նրան նոր մեղադրանք է առաջադրվել և դատավճիռ կայացվել։ Սակայն The Times of Israel-ի տվյալներով, նա փոխել է իր անունը, վերցնելով Սայմոն Լևաևը և փախել Իսրայելից[11]։ Հայութը ճանապարհորդել է Եվրոպայով` ներկայանալով որպես իսրայելցի միլիարդատեր Լև Լևաևի որդին։ Ծանոթությունների Tinder սոցիալական կայքն օգտագործել է կանանց հետ կապ հաստատելու համար և խաբկանքով նրանցից պարտքով գումար վերցրել, որոնք երբեք չի վերադարձրել։ Նա հրապուրել է կանանց ճոխ նվերներով և ընթրիքի հրավիրել մասնավոր ինքնաթիռներում՝ օգտագործելով այլ կանանցից վերցրած գումարները, որոնց ավելի վաղ խաբել էր[8]։ Ավելի ուշ, ձևացրել է, թե իր վրա հարձակվել են «թշնամիները», հաճախ ուղարկելով միևնույն հաղորդագրությունն ու լուսանկարը, պնդելով, թե հարձակվել են նաև իր թիկնապահի վրա ու իր զոհերին խնդրել օգնել ֆինանսապես։ Վերջիններս էլ օգնության համար հաճախ վերցրել են բանկային վարկեր[12]։ Այնուհետ խաբկանքի արդյունքում շորթած գումարները Հայութն օգտագործել է «նոր զոհերին որսալու համար»՝ ըստ էության աշխատելով Պոնցի սխեմայով։ Ավելի ուշ, ձևացրել է, թե վերադարձնում է զոհերի գումարները՝ ուղարկելով կեղծ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս բանկային կեղծ փոխանցումները[12]։

2019 թվականին ձերբակալվել է Հունաստանում՝ կեղծ անձնագիր օգտագործելուց հետո[15]։ Նույն տարում ավելի ուշ, Իսրայելում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման[16], սակայն COVID-19-ի համավարակի արդյունքում ազատվել հինգ ամիս անց[17]։ The Times of Israel-ի տվյալներով՝ 2020 թվականին ներկայացել է որպես բուժաշխատող, որպեսզի ժամկետից շուտ ստանա COVID-19-ի պատվաստանյութ[18]։

Տարբեր հանցագործությունների համար, որոնք կապված են խարդախության և փաստաթղթերի կեղծման հետ, Հայութը որոնվում է նաև Նորվեգիայում, Շվեդիայում և Միացյալ Թագավորությունում[8]։

2022 թվականին Netflix-ը թողարկել է «Խարդախը Tinder-ից» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Սայմոն Լևաևի պատմությունը։ Ֆիլմում նկարահանվել են նրա մի քանի իրական զոհեր[4]։ The Washington Post-ի տվյալներով, վավերագրական ֆիլմի թողարկումից հետո Tinder ընկերությունն արգելել է Լևաևին օգտվել իր հավելվածից[19]։ Վավերագրական ֆիլմի հրապարակումից հետո՝ Լևաևն ինստագրամյան իր էջում հրապարակում է արել, որտեղ հերքել է, որ խաբեբա է և պնդել, որ «նկարահանվել է» Netflix-ի փաստագրական ֆիլմի համար՝ հավելելով, որ «եկել է ժամանակը, որ տիկնայք ճիշտը խոսեն»[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.themarker.com/law/1.7422157
  2. 2,0 2,1 2,2 https://www.mako.co.il/men-weekend/Article-70d11f419bb0961006.htm
  3. https://www.vg.no/spesial/2019/tindersvindleren/english/
  4. 4,0 4,1 Cumming, Ed (2022 թ․ փետրվարի 5). «The Tinder Swindler tells the story of a cruel yet charismatic conman – review». The Independent. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  5. Kranc, Lauren (2022 թ․ փետրվարի 2). «'The Tinder Swindler' True Story: Where Is Simon Leviev Now?». Esquire. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  6. Horton, Adrian (2022 թ․ փետրվարի 2). «'Catfishing on a whole other level': the shocking story of the Tinder Swindler». the Guardian. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Israeli 'Tinder swindler' sentenced to 15 months in prison». Time of Israel. 2019 թ․ դեկտեմբերի 30.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «'Tinder Swindler' extradited back to Israel to face charges». Times of Israel. 2019 թ․ հոկտեմբերի 7.
  9. «Israelsk ektepar i New York: Tindersvindleren lurte oss for 42.000 dollar – VG». Nyheter fra Norges mest leste nettavis – VG (գրքային նորվեգերեն). 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  10. Nast, Condé (2022 թ․ փետրվարի 2). «Beware the Tinder Swindler, a Real-Life Dating-App Villain». Vanity Fair. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  11. 11,0 11,1 Padin, Malvika (2022 թ․ փետրվարի 3). «All the details about Tinder Swindler Simon Leviev - including where he is now». mirror. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 Natalie Remøe Hansen (2019 թ․ փետրվարի 16). «The Tinder Swindler». VG Nett. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  13. ««Ich dachte, das ist einer, der dich an Menschenhändler verkauft»». Berner Oberländer (գերմաներեն). 2019 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  14. 14,0 14,1 Sipilä, Jarkko (2016 թ․ փետրվարի 7). «Israelilainen "monimiljonääri" huijasi naisia - kolme synkkää tarinaa». mtvuutiset.fi (ֆիններեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  15. «Israel requests extradition of Tinder fraudster – VG». Nyheter fra Norges mest leste nettavis – VG (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  16. «Tindersvindleren dømt til 15 måneders fengsel – VG». Nyheter fra Norges mest leste nettavis – VG (գրքային նորվեգերեն). 2019 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  17. Mitchell, Molli (2022 թ․ փետրվարի 4). «LLD Diamonds responds to "Tinder Swinder" Simon Leviev's lies». Newsweek. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  18. «'Tinder swindler' faked being medic, conned his way into early vaccine – report». The Times of Israel. 2020 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  19. Hassan, Jennifer (2022 թ․ փետրվարի 6). «'Tinder Swindler' con artist, subject of new Netflix documentary, reportedly banned from dating app». Washington Post. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  20. Isobel Lewis. «The Tinder Swindler's 'Simon Leviev' says victims should 'start saying the truth' as he denies being a fraud». Yahoo!. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.