Լուսնի հակառակ կողմը (մուլտֆիլմ)

«Լուսնի հակառակ կողմը» (ռուս.՝ Обратная сторона Луны), ռեժիսոր Ալեքսանդր Տատարսկու մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 1984 թվականին[1]։

Լուսնի հակառակ կողմը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԱլեքսանդր Տատարսկի
ՍցենարիստԻգոր Կովալյով և Yevhen Nazarenko?
Բեմադրող նկարիչԵլենա Կոսարևա
ԵրաժշտությունՎլադիմիր Նազարով
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն581 վայրկյան
Թվական1984

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմում կատակային ոճով պատմվում է կովկասյան ավանդական հյուրընկալության մասին։

Ֆիլմի հերոսը էկրանի դատարկ տարածության մեջ տանում է մի սնդուկ։ Որոշելով հանգստանալ՝ նա սկզբից սնդուկից հանում է գինով լի սափոր, ապա ընկերոջը, կնոջը, ապա խնջույքի մնացած մասնակիցներին և ամբողջ աշխարհը։ Երբ կռվարար կինը նրա դեմ է տրամադրում բոլորին, վիրավորված հերոսը բոլորին հետ է լցնում սնդուկի մեջ և գնում, որ հետո ամեն ինչ սկսի նորից։

Հեղինակներ խմբագրել

Авторы сценария Ալեքսանդր Տատարսկի
սցենարիստներ Եվգենի Նազարենկո, Իգոր Կովալև
նկարիչ-տնօրեն Ելենա Կոսարևա
նկարիչներ-մուլտիպլիկատորներ Վլադլեն Բարբե, Ալեքսանդր Տատարսկի, Ալեքսանդր Ֆեդուլով
օպերատոր Էռնստ Գաման
կոմպրզիտորներ Վլադիմիր Նազարով
հնչյունային օպերատոր Նելլի Կուդրինա
խմբագիր Ալիսա Ֆեոդորիդի
հնչյունավորում Ալեքսեյ Պտիցին

Մրցանակներ խմբագրել

«Լուսնի հակառակ կողմը» մուլտֆիլմն ստացել է շատ փառատոնային մրցանակներ.

  • Զագրեբի 1984 թվականի «Ոսկե ծաղրածու» VI կինոփառատոնի մրցանակ,
  • Լոնդոնի 1984 թվականի կինոփառատոնի պատոգիր և այլն[2]։

Տեսանյութ հրապարակումներ խմբագրել

  • Մինչև 1990-ական թվականների կեսերը Studio PRO Video-ը այս մուլտֆիլմը VHS-ով թողարկել է Ա. Տատարսկու լավագույն խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուի կազմում։
  • 2000 թվականին «Մասթեր Թեյփ» և «Союз Видео» ընկերությունները «Гостелерадиофонда»-ի օգնությամբ ներկայացրել են «Մանկական կինոթատրոն։ Հետաքննությունը վարում են բոքոնիկները» մուլտֆիլմերի ամբողջական շարքի VHS, ինչպես նաև PAL համակարգով արտոնագրված պատճենները, որտեղ ներառված էին նաև Ա. Տատարսկու մուլտֆիլմերը։
  • 2002 թվականից այն թողարկվել է Ալեքսանդր Տատարսկու NTSC համակարգում առաջին անգամ Stereo 2.0 ձայնով «Թափվեց անցած տարվա ձյունը» մուլտֆիլմերի հավաքածուում։ Նաև թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի «Հետաքննությունը վարում են բոքոնիկները» հավաքածուում PAL համակարգով։

Փաստեր խմբագրել

Գ. Բորոդինը գրել է. «Որոշ պատրաստի ֆիլմեր խոչընդոտներ հաղթահարելով «տարածվել են» պատահականության շնորհիվ։ Դրա մի օրինակ է Ա. Մ. Տատարսկու «Լուսնի մյուս կողմը» պատմությունը, որը պատահականորեն առաջ է սլացել, որովհետև այդ նույն Խեսինի մոտ (ստուդիայի տնօրենը) Վրաստանից եկել էր ընկերը՝ վրացական կինոստուդիայի տնօրեն Ռեժո Չխեիձեն, որն իմ սիրելի «Զինվորի հայրը» ֆիլմի հեղինակն է։ Եվ Խեսինը, ընդունելով ֆիլմը, կանչել է նրան, քանի որ ֆիլմը, այսպես ասած, «վրացական շեշտադրությամբ» է։ Չխեիձեին մուլտֆիլմը դուր է եկել, և դա միակ դեպքն էր, երբ Խեսինն ասել է. «Եկեք գործենք, ես կստորագրեմ ամեն ինչ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Александр Татарский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Татарский А.М. Биография Призы
  3. Георгий Бородин Анимация подневольная.