Լուսինե Ներսիսյան
դերասան
Լուսինե Ներսիսյան (օգոստոսի 6, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Լուսինե Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Ամուսին | Նիկոլ Աղաբաբյան |
ԿենսագրությունԽմբագրել
Լուսինե Ներսիսյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում[1]։ Ամուսնացած է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ[2]։ 1996 թվականին ավարտել է Վահան Թեքեյանի անվան դպրոցը, հետագայում՝ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
2000-2001 թվականներին Լուսինե Ներսիսյանն աշխատանքի է անցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։ Որպես դերասանուհի 2002 թվականին աշխատանքի է անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
ԴերերԽմբագրել
- Է.դե Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար»։
- Ռ.Թոմայի «Ութ սիրագորով կանայք»։
- Է.Ռանետի «Քրեական տանգոն»։
- Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ»-(Վարդուհի)։
- Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»-(Աֆիմկա)։
- Դ.Դեմիրճյանի «Ազգային խայտառակություն»։
- Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը»-(Հմայիլ)։
- Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեք»։
- Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս»։
- Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»-(Իզաբելլա)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «AV Production - Լուսինե Ներսիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-08-06
- ↑ «AV Production - Նիկոլ Աղաբաբյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-08-06