Լուսիկ Բառնակյան

հայ արձակագիր, մանկագիր

Լուսիկ Աղասիի Բառնակյան (դեկտեմբերի 24, 1924(1924-12-24), Ախուրյան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։

Լուսիկ Բառնակյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1924(1924-12-24) (99 տարեկան)
ԾննդավայրԱխուրյան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և մանկագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1948)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Լուսիկ Բառնակյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Դուզքենդ (այժմ՝ Ախուրյան) գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1949-1954 թվականներին աշխատել է Լենինականի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար, ապա հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում և Ն. Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում։ Ռուսական դպրոցների համար կազմել է հայոց լեզվի «Այբբենարան»[1]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Թե ինչպես մուկը կատու կերավ, Երևան, «Պիոներ» ամսագրի հրատարակչություն, 1957, 32 էջ։
  • Հեքիաթ անվախ Անահիտի մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 83 էջ։
  • Սպիտակ փաթիլներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 136 էջ։
  • Ես ու իմ մեծ քույրիկը, Երևան, Հայպետհրատ, 1963, 108 էջ։
  • Արցունքի կաթիլը, Երևան, «Հայաստան», 1966, 220 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Լ. Բառնակյանը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Ճստան մկնիկն ու հարևան սկյուռիկը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։
  • Բարի լույս, փոքրիկս, Երևան, «Հայաստան», 1972, 164 էջ։
  • Մոռանում ենք ապրելու համար, Երևան, «Հայաստան», 1976, 92 էջ։
  • Ես շրջում եմ Անիի հետ, Երևան, «Սովետական գրող», 1979, 100 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Լ. Բառնակյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
  • Ծաղիկը չեն կիսում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 68 էջ։
  • Ես ուսուցչուհի եմ, Երևան, «Լույս», 1989, 168 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, 102 էջ։