Լուսիլա Գամերո դե Մեդինա
Լուսիլա Գամերո դե Մեդինա (իսպ.՝ Lucila Gamero de Medina, հունիսի 12, 1873, Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս - հունվարի 23, 1964, Տեգուսիգալպա), հոնդուրասցի ռոմանտիկ վիպասան։ Առաջին կինն է Հոնդուրասում, որը գրական ստեղծագործություն է գրել և առաջին կինը Կենտրոնական Ամերիկայում, որը վեպեր է հրապարակել։ Քննադատ, գրող Լուիս Մարին Օտերոն նրան անվանել է «Հոնդուրասի գրականության մեծն տիկին»։ Լուսիլա Գամերո դե Մեդինան ուսանել է բժշկություն և դեղագործություն և, չնայած համալսարանում սովորելու խոչընդոտներին, բժշկության ֆակուլտետի դեկանից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ։ Նա ղեկավարել է հիվանդանոց, եղել է տեղական բաժնի բուժաշխատող։ Բացի բժշկական և գրական գործունեությունից, Գամերոն եղել է ակտիվ ֆեմինիստ, սուֆրաժիստ, մասնակցել է կոնֆերանսների, ինչպես նաև Հոնդուրասի կանանց կոմիտեի (Comité Femenino Hondureño) հիմնադրման աշխատանքներին։
Լուսիլա Գամերո դե Մեդինա իսպ.՝ Lucila Gamero de Medina | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1873 |
Ծննդավայր | Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս |
Վախճանվել է | հունվարի 23, 1964 (90 տարեկան) |
Վախճանի վայր | Տեգուսիգալպա |
Մասնագիտություն | վիպասան, սուֆրաժիստ, գրող, իրավապաշտպան և բժիշկ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Լուսիլա Գամերո դե Մեդինան ծնվել է 1873 թվականի հունիսի 12-ին Հոնդուրասի Դանլի մունիցիպալիտետում՝ Մանուել Գամերոյի և Կամիլա Մոնկադայի ընտանիքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Կրթության քոլեջում[2] և ցանկացել է արտերկրում բժշկություն ուսանել, սակայն նրան արգելել են[3]։ Լուսիլայի հայրը, ով բժիշկ էր, նրան բժշկություն է սովորեցրել, և նա ուսանել է և՛ բժշկություն, և՛ դեղագործություն[4]՝ աշխատելով հոր կլինիկայում և ընտանեկան դեղատանը[3]։ Ավելի ուշ Բժշկական ֆակուլտետի դեկան Դոկտոր Մանուել Գ. Սունգայի կողմից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ[1]։ 1924 թվականին նշանակվել է Դանլի հիվանդանոցի ղեկավար, 1930 թվականից եղել է El Paraíso Department-ի առողջապահական տեսուչ[2]։
Գրել սկսել է մանուկ հասակից[5]՝ 1891 թվականից տպագրվելով La Juventud Hondureña (Հոնդուրասյան երիտասարդություն)[1]։ Գամերոն առաջին հոնդուրասցի կինն է, որի Amalia Montiel վեպը 1892 թվականին տպագրվել է[1][4] El Pensamiento շաբաթաթերթում[3]։ Երկրորդ վեպը՝ Adriana and Margarita (1893), Հոնդուրասում տպագրված առաջին վեպն է[1]։
ԵրկերԽմբագրել
- Amelia Montiel (1892)
- Adriana y Margarita (1893)
- Páginas del Corazón (1897)
- Blanca Olmedo (1908)
- Betina (1941)
- Aída, novela regional (1948)
- Amor Exótico (1954)
- La Secretaria (1954)
- El Dolor de Amar (1955)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gaitán Nery Alexis (մայիսի 18, 2014)։ «Lucila Gamero de Medina en su condición de libre-pensadora» (Spanish)։ Tegucigalpa, Honduras: La Tribuna։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-20-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ 2,0 2,1 Who's Who in Latin America: A Biographical Dictionary of the Outstanding Living Men and Women of Spanish America and Brazil։ Stanford, California: Stanford University Press։ 1935։ էջ 244։ ISBN 978-0-8047-2315-2։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 Rodriguez Glenda Veronica։ «Lucila Gamero de Medina»։ Honduras Escribe (Spanish)։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ 4,0 4,1 Alvarenga Carlos (դեկտեմբերի 9, 2013)։ «Año Académico 2014 Lucila Gamero de Medina: Más Allá de Blanca Olmedo» (Spanish)։ Tegucigalpa, Honduras: Presencia Universitaria։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ Gamero Roberto (հունիսի 12, 1973)։ «Biografía de Lucila Gamero de Medina»։ Nacer en Honduras (Spanish)։ Danli, Honduras: Nacer en Honduras։ Վերցված է օգոստոսի 17, 2015