Լուսենա (Tagalog Lugsod ng Lucena), քաղաք ֆիլիպիններում՝ Լուզոն կղզում։ Համարվում է Քիզոն նահանգի մայրաքաղաքը։ Լուսենան միջին մեծության քաղաք է, խիստ քաղաքակիրթ։ Բնակչության թիվը 2007 թվականի տվյալներով՝ 236000 բնակիչ է կազմում[3]։ Մայրաքաղաքի մոտակայքում կան ևս մի քանի քաղաքներ՝ Պագբիլաո, Թայաբաս, Սարիայա։ Քաղաքը տեղակայված է 2 գետերի միջև։ Նրա նավահանգիստը՝ Թայաբասի ծոցի ափին է, որի միջոցով ապահովվում է նրա հաղորդակցությունը և բեռնափոխադրումը այլ քաղաքների հետ, բացի դրանից սպասարկում է տրանսպորտային գծեր՝ Վիսայասի շրջանում։

անգլ.՝ City of Lucena
ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
Ներքին բաժանումBarangay 1?[1], Barangay 2?[1], Barangay 3?[1], Barangay 4?[1], Barangay 5?[1], Barangay 6?[1], Barangay 7?[1], Barangay 8?[1], Barangay 9?[1], Barangay 10?[1], Barangay 11?[1], Barra?[1], Bocohan?[1], Cotta?[1], Gulang-Gulang?[1], Dalahican?[1], Domoit?[1], Ibabang Dupay?[1], Ibabang Iyam?[1], Ibabang Talim?[1], Ilayang Dupay?[1], Ilayang Iyam?[1], Ilayang Talim?[1], Isabang?[1], Market View?[1], Mayao Castillo?[1], Mayao Crossing?[1], Mayao Kanluran?[1], Mayao Parada?[1], Mayao Silangan?[1], Ransohan?[1], Salinas?[1] և Talao-Talao?[1]
Հիմնադրված էհունիսի 1, 1882 թ.
Մակերես80,21 կմ²
ԲԾՄ61 մետր
Բնակչություն278 924 մարդ (մայիսի 1, 2020)[2]
Հեռախոսային կոդ42
Փոստային դասիչ4300 և 4301
Պաշտոնական կայքlucenacity.gov.ph
Լուսենա (Ֆիլիպիններ) (Ֆիլիպիններ)##
Լուսենա (Ֆիլիպիններ) (Ֆիլիպիններ)

Պատմություն խմբագրել

Սկզբում Լուչենան եղել է Թայաբասայի միկրոշրջան(բարիո), այնուհետև դարձել է Թայաբաս նահանգի (այժմ՝ Կեսոն) մայրաքաղաքը։ 1571-1572 թվականներին այդ վայրերը հետազոտել է կապիտան Խուան Դը Սալկեդոն։ Ֆրանցիսկյան եղբայրները՝ Խուան Դը Պլասենաս և Դիեգո դե Օրոպեսա٫ այստեղ հիմնել են մի քաղաք٫ որն ի սկզբանե անվանվել է Բուենավիստա։ Այնուհետև նա ստացավ «Օրոչիետա» անունը՝ ի պատիվ Օրոչիետայի գլխավոր մարզպետի։ 17-րդ դարում այստեղ ամրոց է կառուցվել մուսուլման ծովահենների կողմից արշավանքներից պաշտպանվելու համար։ այս տարածքում նման ամրոցներ նշանակելու համար նրանք օգտագործում էին «կատու» բառը٫ Պոտագալասկի «կուտա» բառը։ Այնուհետև քաղաքը վերանվանվեց Կուրտա։ 1897-ի նոյեմբերին հրամանագիր է տրվել Լուչենա քաղաքի անունով։ Ֆիլիպինների հեղափոխության ժամանակ տեղական հեղափոխական զորքերը ղեկավարում էին քաղաքի քաղաքապետ Խոսե Սաբալերոն٫ տեղական հեղափոխական կառավարությունները ղեկավարում էին Մանուել Արգուելսը և Խոսե Բարսելոնան։ Ֆիլիպինների անկախության հռչակումից հետո դոն Քրիսանտո Մարկեսն աշխարհում առաջինն եղավ, ով ընտրվեց որպես քաղաքապետարանի նախագահ[4]։ 1899 թվականին Ֆիլիպին Ամերիկյան պատեռազ,ի ժամանակ Լուսենան այրունալի մարտերի վայր էր։ Ամերիկացիների կողմից քաղաքացիական կառավարության և Թայաբաս գավառի ձևավորումից հետո Լուսենան դարձավ իր վարչական կենտրոնը։ Ապոնական օկուպացիայի ընթացքում իրադարձությունները զարգացան٫ ինչպես մյուս մարզերում։ Լուսենան այժմ Ֆիլիպինների 25 ամենազարգացած քաղաքներից մեկն է٫ որոնք ուղեկցվում են միմյանց հետ։

Տնտեսական գործունեություն խմբագրել

Լուսենան ունի օդանավակայան٫ մայրուղիների լայն ցանց։ Կան ավտոբուսներ և տրանսպորտի այլ տեսակներ։ «Մանիլա-Բիկոլ» երկաթուղային ներառում է մի շարք կայաններ Քյուզոնի նահանգում٫ սակայն ֆիլիպինյան երկաթուղիներն այժմ վերականգնման փուլում են։ Լուսենայի արդյունաբերությունը հիմնված է գյուղատնտեսական և ձկնորսական ապրանքների վերամշակման վրա։ Քաղաքի գործարանները պատրաստում են չորացած և ապխտած ձուկ٫ պատրաստում բանջարեղեն٫ մսամթերք٫ աճեցնում դեկորատիվ ծաղիկներ٫ արտադրում կահույքի կցամասեր փայտից և բամբուկից։ Լուսենայի հարևանությամբ գտնվող մեծ տարածքները զբաղեցնում են կոկոսի ծառը٫ և այստեղ զարգանում է արմավենի յուղի٫ բուսական ճարպի և օճառի արտադրությունը։ Լուսենայում բարձրագույն կրթության համակարգը նախատեսում է կադրերի պատրաստում տարբեր մասնագիտությունների՝ արվեստի٫ գիտության٫ տեխնոլոգիայի٫ տնտեսգիտության٫ համակարգչային գիտությունների٫ բժշկության ոլորտներում։ Բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից (քոլեջներից)٫ քաղաքն ունի նախնական٫ միջնակարգ և նախադպրոցական ցանց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 https://psa.gov.ph/classification/psgc/?q=psgc/barangays/0431200000
  2. 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the PresidentPSA, 2021.
  3. «Lucena City Population». Վերցված է 30/08/2020-ին.
  4. «History of Lucena city».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսենա (Ֆիլիպիններ)» հոդվածին։