Լուսան (համաստեղություն)

1rightarrow blue.svgԱյս հոդվածը համաստեղության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսան (այլ կիրառումներ)։

Լուսան, համաստեղություն հյուսիսային երկնքում։ Շատ նոսր համաստեղություն է։
Համաստեղության ամենապայծառ աստղերը կեռմանաձև գիծ են կազմում։

Լուսան
Համաստեղություն
Լատիներեն անվանումLynx
ՀապավումLyn
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Հակում+45
Հիմնական աստղեր4
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
42
Ճանաչված
մոլորակներով աստղեր
5
Պայծառ աստղեր0
Մոտակա աստղեր0
Ամենապայծառ աստղα Lyn (3.14մ)
Ամենամոտիկ աստղHD 55575 (55 լտ)
Հարևան
համաստեղությունները
Մեծ Արջ
Ընձուղտ
Կառավար
Երկվորյակներ
Խեցգետին
Առյուծ (անկյունում)
Փոքր Առյուծ
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՅան Հևելիուս
Հայտնաբերման թվական1687
Անվանված էլուսան
Lynx constellation map.svg
Տեսանելի է +90° և −55°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է մարտ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

ՊատմությունԽմբագրել

Այս համաստեղությունը 1660 թ. մտցրել է Յոհանես Հևելիուսը՝ Մեծ Արջի և Կառավար համաստեղությունների միջև եղած բաց տարածությունը լցնելու համար։ Համաստեղության այս անունը տալը մեկնաբանում էր այսպես. «Երկնքի այս մասում աստղերն այնքան մանր են, որ դրանք տարբերելու և ճանաչելու համար լուսանի աչքեր են պետք»: Հևելիուսը նաև ավելացրել է.«Ում դուր չի գալիս իմ ընտրածը, կարող է ինքն այստեղ նկարել իր ուզածը»: