Լուսանցազարդ (լուսանցանկար), զարդ կամ նկար ձեռագիր (նաև տպագիր) գրքերի լուսանցքներում։ Լուսանցազարդումը տարածված էր հատկապես միջնադարյան գրքարվեստում՝ Աստվածաշնչի, Ավետարանի կամ ծիսական գրքի՝ Մաշտոց, ժամագիրք, Ճաշոց և այլն էջերը ձևավորելիս։ Լուսանցազարդումը դրվում էր մեծ մասամբ գլուխների սկզբում՝ նրանց համարները հաճախ առնելով զարդարուն շրջանակի մեջ։ Մեզ հայտնի առաջին հայկական (նաև ասորական, հունական և այլն) ձեռագրերից մինչև 19-րդ դարերը առկա են լուսանցազարդեր՝ զարդանկար (բուսազարդ և կենդանազարդ) և ֆիգուրատիվ ներկայացնող սյուժետային, մարգարեների, առաքյալների, սրբերի նկարներ են։ 13-14-րդ դարերում կիլիկյան մանրանկարչության մեջ լուսանցազարդերը հասնում են միջնադարյան քրիստոնեական գրքարվեստում աննախադեպ ճոխության, երբ տեքստը, լուսանցազարդ և զետեղված նկարը կազմում են կոմպոզիցիայի և իմաստի անքակտելի միասնություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 688