Լունի (անգլ.՝ Luni River, հինդի՝ लूनी नदी), մեծ չորացող գետ Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում, Ռաջաստան նահանգում։

Լունի
Տեսակգետ
Երկիր Հնդկաստան
ՎարչատարածքՌաջասթան
Երկարություն495 կմ
ԳետաբերանRann of Kutch?
Հոսող հոսքերJawai River?
Ավազանի տարածք37 363 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Սկիզբ է առնում Առավալլի լեռնաշղթայի արևմտյան նախալեռներից՝ Աջմեր քաղաքի մոտ։ Վերին հոսանքում այն հայտնի է որպես Սագարմատի։ Այն հոսում է հիմնականում հարավ-արևմտյան ուղղությամբ նահանգի բլուրներով և հարթավայրերով, որից հետո դուրս է գալիս անապատի մի հատված, որտեղ կորչում է ավազների մեջ՝ նահանգի ծայր հյուսիս-արևմուտքում ձևավորելով աղի ճահիճներ Գուջարատ: Լունին ջրի մեծ մասը հավաքում է Արավալի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերից։ Իր ընթացքի մեծ մասում այն սեզոնային է: Հիմնական վտակներն են Ջավայը, Սուքրին, Ջոջարին, Բանդին ու Խարին։ Գետի երկարությունը մոտ 495 կմ է, ինչը այն դարձնում է միակ նշանակալից գետը այս ամբողջ հնդկական տարածաշրջանում։ Ավազանի մակերեսը կազմում է 37363 կմ²։ Լունիի ջուրն ակտիվորեն օգտագործվում է ոռոգման համար[1].

Գետի անվանումը առաջացել է Սանսկրիտ lavanavari բառից, որը նշանակում է «աղի գետ», այս անունը բացատրվում է Լունիի ջրի բարձր աղիությամբ, հատկապես ստորին հոսանքներում[1].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Britannica Online Encyclopedia». Արխիվացված է օրիգինալից 2013-06-13-ին. Վերցված է 2013-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)