Լունա-3, կամ Ե-2A համար 1 (ռուս.՝ Луна 3), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի երրորդ հաջողված առաքելությունը։ Արձակվել է 1959 թվականի հոկտեմբերի 4-ին Բայկոնուր տիեզերակայանից։ Առաջին առաքելությունն էր, երբ տիեզերական սարքը լուսանկարեց Լուսնի հակադարձ կողմը։ Չնայած լուսանկարների վատ որակին դրանք առաջինն էին Լուսնի հակադարձ կողմի Երկրի մակերևույթից անտեսանլի լինելու պարագայում։ Այս լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհով և համապատասխան մշակումից հետո ստեղծվեց «Լուսնի հակադարձ կողմի ատլասը»։

Լունա 3
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՓԿԲ-1
Այլ нանվանումներԵ-2A համար 1
COSPAR ID[1] 1959-008A[1]
NSSDCA ID1959-008A
SCN00021
Ուղեծրի տեսակcircumlunar trajectory?
Պտույտի ժամկետ15 օր
Գործարկման ամսաթիվ1959 հոկտեմբերի 4
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռԼունա
Ուղեծրից դուրս գալու ժամկետապրիլի 29, 1960
Զանգված278,5 կգ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Լուսնի հակադարձ կողմի լուսանկարումը թույլ տվեց Սովետական Միությանը ամրագրել Լուսնի մակերևույթի առանձնահատկությունների անվանումներ, այնպիսին ինչես՝ Ցիոլկովսկի, Ջորդանո Բրունո, Մենդելեև, Սկլոդովսկայա խառնարանները, Երազանքի ծովը և Մոսկվայի ծովը[2]. Հերթական անգամ ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը ապացուցեց իր հաղթանակը Տիեզերական մրցավազքում[3]։

1957 թվականին հայտնի ֆրանսիացի գինեգործ Անրի Մերը սովետական հյուպատոսի հետ հազար շիշ ֆրանսիական շամպայնի խաղադրույք կապեց, որ սովետական արբանյակը չեն կարողանա «տեսնել» Լուսնի մոթ կողմը։ Երբ Լուսնի հակադարձ կողմի լուսանկարները հրապարակվեցին աշխարհի մամուլում, Անրի Մերը ընդունեց իր պարտությունը և ուղարկեց հազար շիշ շոմպայն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[4][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Luna փ Launch and Trajectory Information». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  2. «Ж. Ф. Родионова. Карты Луны». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  3. Черток, Борис Евсеевич. Ракеты и люди. Часть II. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին. {{cite book}}: Unknown parameter |part= ignored (օգնություն)
  4. Vladislav Shevchenko, Zhanna Rodionova, Gregory Michael (2016). Lunar and Planetary Cartography in Russia. Springer. էջ 12. doi:10.1007/978-3-319-21039-1. ISBN 978-3-319-21038-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Луна и шампанское». Наука и жизнь (ռուսերեն) (1): 107. 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել