Լույս Փարիզի

շաբաթաթերթ

«Լույս Փարիզի», գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1957-1959 թվականներին, Փարիզում։ Խմբագիր՝ Ա. Ալիքսանյան։ Փորձել է արտահայտել ֆրանսահայ գաղութի զանազան շրջանների տրամադրությունը։ Նյութերը հիմնականում նվիրված են եղել գրականության և մշակույթի հարցերին։ Կարևոր տեղ է հատկացվել նաև Խորհրդային Հայաստանի գիտության, արվեստի և այլ բնագավառներում ձեռք բերած նվաճումներին։ Ներկայացրել է խորհրդահայ հեղինակների առանձին ստեղծագործությունները, տպագրել երաժշտությանը, թատրոնին ու կինոյին, հրատարակչական գործին նվիրված հոդվածներ։ Լույս Փարիզի շաբաթաթերթը անդրադարձել է սփյուռքահայ կյանքի իրադարձություններին, զետեղել լուրեր հայ գաղթօջախների մասին, արձագանքել քաղաքական կարևոր դեպքերին։ Հանդես է եկել Հայ հեղափոխական դաշնակցության գործունեության դեմ։

Լույս Փարիզի
ֆր.՝ Louys Parisi
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել էսեպտեմբեր 1957
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էհունվարի 10, 1959
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 682