Լուկաս Ֆերաս, բրազիլացի հորինված տղամարդ և բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի կերպար (2001–02)[1]: Հեռուստասերիալի բրազիլական տարբերակում Լուկասի կերպարը մարմնավորել է բրազիլացի հայտնի դերասան Մուրիլու Բենիսիուն, որը դերասանին մեծ հռչակ է բերել ոչ միայն Բրազիլիայում, այլև ողջ աշխարհում։ Կերպարի հեղինակը Գլորիա Պերեզն է։

Լուկաս Ֆերաս

Ամուսին(ներ) Մարիսա Անտոնելի
Ջեյդ Ռաշիդ
Երեխա(ներ) Մել Ֆերաս (Մել)
Բարեկամ(ներ) Լեոնարդո Ֆերաս (հայր)
Թերեզա (մայր)
Դիեգո Ֆերաս (երկվորյակ եղբայր)
Լեո (Կլոն)

Հեռուստասերիալի մեքսիկական տարբերակում Լուկասի կերպարը մարմնավորել է հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը։

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Լուկասը ռոմանտիկ և զգայուն տղամարդ է։ Նա Լեոնարդո Ֆերերի որդին է և ունի երկվորյակ եղբայր՝ Դիեգոն։ Նա երազում է դառնալ կիթառահար, սակայն չի ստացվում, քանի որ հայրը դեմ է այդ որոշմանը։ Նա սիրահարվում է երիտասարդ արաբուհի Ջեյդին և պայքարում իր սիրո համար։ Նրա երկվորյակ եղբայրը մահանում է ավիավթարի ժամանակ, երբ, ընդամենը, քսան տարեկան էր։ Մնալով ընտանիքի միակ զավակը, նա թողնում է կիթառահար դառնալու իր ցանկությունը և փորձում զբաղվել հոր բիզնեսով, որով նախկինում զբաղվում էր Դիեգոն։

Ընտանիք խմբագրել

Մայր խմբագրել

Լուկասի մայրը մահացել է, երբ ծննդաբերել է երկվորյակներ Լուկասին և Դիեգոյին։ Նա իր մեջքի վրա ունեցել է նշան, որը ժառանգել են և Լուկասը, և Դիեգոն։

Հայր խմբագրել

Լեոնարդո Ֆերերը Լուկասի հայրն է։ Նա ձեռնարկատեր է և ունի սեփական բիզնես։ Նա շատ խիստ է և փորձում է կառավարել որդու կյանքը։

Եղբայր խմբագրել

Դիեգո Ֆերերը Լուկասի երկվորյակ եղբայրն է։ Ի տարբերություն Լուկասի, նա բավականին աշխույժ և համարձակ երիտասարդ է։ Մահացել է ավիավթարի ժամանակ։

Հարաբերություններ խմբագրել

Ջեյդ խմբագրել

Ջեյդ Ռաշիդը Լուկաս Ֆերերի կյանքի գլխավոր սերն է։ Նրանք հանդիպել են Մարոկկոյում, հորեղբայր Ալիի տանը, երբ Ալբիերին Լուկասին իր հետ տարել էր ընկերոջ տուն։ Լուկասն առաջին հայացքից սիրահարվել է նրան, երբ Ջեյդը պարում էր արաբական երաժշտության տակ։ Ջեյդը պարում էր ավանդական հագուստներով։ Մարոկկոյում, կինը միայն իր ամուսնու համար կարող է այդպիսի հագուստով պարել։ Համաձայն այդ երկրի ավանդույթների՝ կինը չի կարող իր դեմքը բացել օտար տղամարդու առաջ։ Բայց այդ օրը, Լուկասը տեսնում է նրա դեմքը և առաջին հայացքից սիրահարվում նրան։ Նրանք սկսում են գաղտնի հանդիպել, իսկ առաջին հանդիպումից մի քանի օր անց կենակցում են իրար։ Երբ պարզ է դառնում, որ Սայիդը ցանկանում է սպանել Լուկասին, եթե նա նորից մոտենա Ջեյդին, Ջեյդը, Լուկասին փրկելու համար, ասում է, որ երբեք չի սիրել նրան և օգտագործել է հաճույքի համար։ Արդյունքում, Լուկասը հուսալքվում է։

Ցավն ամոքելու նպատակով՝ նա խորանում է աշխատանքի մեջ, ցանկանալով դառնալ իր հոր՝ Լեոնիդաս Ֆերերի սիրելի որդին, որը մշտապես ցանկացել է։ Նա ամուսնանում է իր երկվորյակ եղբոր՝ Դիեգոյի հարսնացու Մարիսայի հետ, որի արդյունքում ծնվում է նրանց դուստրը՝ Մելը։ Չնայած, որ Ջեյդը կոտրել էր նրա սիրտը և ամբողջ ժամանակը նրանք չէին կարողանում հանդիպել, Լուկասը շարունակում է սիրել նրան և փորձում հաղթահարել այն խոչընդոտները, որոնք ծագում են նրա ընտանիքի, ընկերների և երբեմն նաև հենց Ջեյդի ներգործության արդյունքում։

Մարիսա խմբագրել

Մարիսան Լուկասի կինն է։ Սկզբում նա եղել է Դիեգոյի սիրած աղջիկը։ Մահվան օրը Դիեգոն պատրաստվում էր մասնակցել Մարիսայի ծննդյան արարողությանը։ Հանկարծակի առաջացած փոթորկի արդյունքում Դիեգոն ավիավթարի է ենթարկվում, երբ վարում էր ընտանեկան ուղղաթիռը։ Քանի որ Մարիսան չի կարողացել արտահայտել իր սերը Դիեգոյի նկատմամբ, նա արագ սիրահարվում է Լուկասին։ Նա փորձել է նվաճել Լուկասի սիրտը, սակայն միշտ ձախողվել է։ Ավելի ուշ, նրանք ամուսնացել են, երբ Լուկասն իմացել է Ջեյդի ամուսնության մասին։ Ավելի ուշ, Մարիսան ծննդաբերում է Լուկասի աղջկան՝ Նատալյային, որին բոլորն անվանում են Մել։

Երեխաներ խմբագրել

Նատալիա խմբագրել

Նատալիան Լուկասի և Մարիսայի դուստրն է։ Նա ցանկանում է, որ իր ծնողները լինեն միասին և ապրեն երջանիկ։ Երբ նա իմանում է, որ իր ծնողների ամուսնությունը չի կարող շարունակվել, դառնում է թմրամոլ։

Կլոն խմբագրել

Լեո խմբագրել

Լեոն (մեքսիկական տարբերակում՝ Օսվալդո Դանիել) Լուկասի և Դիեգոյի կլոնն է, որին ստեղծել է Ալբիերին։ Չնայած, որ նա նման է Լուկասին, այդուհանդերձ ունի Դիեգոյի բնավորության գծերը, ամբիցիոզ է և հանդիպում է բազմաթիվ աղջիկների հետ։ Բայց նա նույնպես զգայում և ռոմանտիկ բնավորություն ունի, որը հետագայում նույնպես սիրահարվում է Ջեյդին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.