Լուկաշ Չերվ (չեխ․՝ Lukáš Červ, ապրիլի 10, 2001(2001-04-10)[1], Պրահա, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, «Վիկտորիա Պլզեն» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։

Լուկաշ Չերվ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 2001(2001-04-10)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Չերվը մայրաքաղաքային «Սլավիա» ակումբի սան է։ 2020 թվականի հուլիսի 5-ին Լիբերեցի «Սլովանի» դեմ խաղում նորամուտն է նշել Առաջին լիգայում[2]։ 2020 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Վիսոչինա»։ Օգոստոսի 30-ին «Հրադեց Կրալովեի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեխիայի երկրորդ լիգայում[3]։ Հոկտեմբերի 2-ին «Պրոստեևի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Վիսոչինայի» կազմում[4]։

2021 թվականի ամռանը նրան վարձակալել է «Պարդուբիցեի» ակումբը։ Օգոստոսի 8-ին «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Նոյեմբերի 21-ին «Տեպլիցեի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Պարդուբիցեի» կազմում[6]։

2022 թվականի ամռանը տեղափոխվել է Լիբերեցի «Սլովան»։ Հուլիսի 31-ին Պրահայի «Սպարտայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ «Բոհեմիանս 1905-ի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Սլովանի» կազմում: 2024 թվականի սկզբին Չերվը «Պլզենիից» տեղափոխվել է «Վիկտորիա»[8]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2023 թվականին Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում և Վրաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Լուկաշը մասնակցել է Անգլիայի[9] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[10]։

2024 թվականի հունիսի 7-ին Մալթայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել երկրի գլխավոր հավաքականում՝ փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին[11]։

Հավաքականում ելույթների վիճակագրություն

խմբագրել

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ։

Խաղեր Չեխիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 7   Մալթա 7:1 - Ընկերական հանդիպում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Слован Либерец VS. Славия Прага 1:3» (անգլերեն). soccerway.com. 2020-07-05.
  3. «Высочина VS. Градец-Кралове 3:4» (անգլերեն). soccerway.com. 2020-08-30.
  4. «Высочина VS. Простеёв 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020-10-02.
  5. «Пардубице VS. Млада-Болеслав 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-08-08.
  6. «Теплице VS. Пардубице 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021-11-21.
  7. «Спарта Прага VS. Слован Либерец 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022-07-31.
  8. Malý, Jan. «Staněk se těší na výzvu ve Slavii, chce pomoct k titulu. V Plzni jsou Valenta a Červ». sport.cz (չեխերեն). Վերցված է 2024-01-05-ին.
  9. «Чехия (до 21) VS. Англия (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023-06-22.
  10. «Чехия (до 21) VS. Германия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-25.
  11. «Česká republika - Malta 7:1» (չեխերեն). fotbal.cz.

Արտաքին հղումներ

խմբագրել