Լուկաշ Շտետինա (սլովակ․՝ Lukáš Štetina, հուլիսի 28, 1991(1991-07-28)[1], Նիտրա, Slovak Republic, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետությունսլովակ ֆուտբոլիստ, Սպարտա ֆուտբոլային ակումբի և Սլովակիա ազգային հավաքականի պաշտպանն է։

Լուկաշ Շտետինա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովակիա Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ 1991, հուլիսի 28
Ծննդավայր Նիտրա, Չեխոսլովակիա
Հասակ 185 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չեխիա Սպարտա (Պրահա)
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010

2011֊2013

2012

2012-2013

2013-2017

2017-մինչ հիմա

Սլովակիա Նիտրա

Ուկրաինա Մետալիստ

Սլովակիա   Տատրան

Չեխիա   Դուկլա (Պրահա)

Չեխիա Դուկլա (Պրահա)

Չեխիա Սպարտա (Պրահա)

42 (2)

2 (0)

14 (1)

21 (0)

125 (6)

13 (1)
Ազգային հավաքական
2009-2010

2010-2013

2013-մինչ հիմա

Սլովակիա Սլովակիա (մինչև 19 տ.)

Սլովակիա Սլովակիա (մինչև 21 տ.)

Սլովակիա Սլովակիա

3 (0)

21 (3)

2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Շտետինան Նիտրա ակումբի սանն է։ 2009 թ․ ամռանը ֆուտբոլիստն արդեն հանդես էր գալիս Նիտրայի հիմնական կազմում։ 2009 թ․ հուլիսի 11-ին Նիտրայի կազմում նա իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Սլովակիայի առաջնությունում, երբ թիմը մրցում էր Ժիլինայի հետ (1:1)[2]։ 2009/10 մրցաշրջանում Նիտրան կարողանում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը և իրավունք ստանալ մասնակցելու Եվրոպայի Լիգայի խաղարկությանը։ 2010 թ․ հուլիսի 1-ին ֆուտբոլիստը մեկնարկում է եվրոգավաթներում, երբ թիմը մրցում էր հունգարական Գյորի ԷՏՕ ակումբի հետ (2:2)[3]։ Հաջորդ խաղում Նիտրան պարտվում է 3։1 հաշվով և դուրս մնում հետագա պայքարից։

Չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ներկա ակումբի հետ վերջանում էր ամռանը, 2011թ․ փետրվարին Շտետինան հրավիրվում է Խարկով քաղաքի Մետալիստ ակումբ[4]։ Նոր ակումբի կազմում պաշտպանն իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է 2011 թ․ փետրվարի 28-ին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Ենիսեյի հետ (0:0)[5]։ Շատ չանցած ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում ստանում է 80 համարի մարզաշապիկը։ Ուկրաինայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է 2011 թ․ մարտի 5-ին, երբ թիմը մրցում էր Վորսկլայի հետ (0:0)[6]։ Հետագայում ֆուտբոլիստը չի կարողանում ամրապնդվել նոր ակումբի կազմում։ Տատրան և Դուկլա ակումբներում վարձավճարով հանդես գալուց հետո 2013 թ․ հուլիսին Շտետինան պայմանագիր է ստորագրում Դուկլա ակումբի հետ։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Սլովակիայի մինչև 19 տ․ հավաքականի կազմում Շտետինան ՈՒԵՖԱ մրցաշարերում անցկացրել է 3 հանդիպում։ Եվս 21 հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում և 1 հանդիպում Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  3. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  4. ««Металлист» просматривает словака» (ռուսերեն). Football.ua. 28.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  5. ««Металлист»: ничья с «Енисеем»» (ռուսերեն). Football.ua. 28.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  6. «Серая нулевка в Полтаве» (ռուսերեն). Football.ua. 05.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Շտետինա» հոդվածին։